o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով պաշտոնյաների աշխատավարձները կկրճատվեն և պարգևավճարներ չեն լինի (РИА Новости)

06.04.2020 14:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով պաշտոնյաների աշխատավարձները կկրճատվեն և պարգևավճարներ չեն լինի (РИА Новости)

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է իջեցնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հակաճգնաժամային միջոցառումների շրջանում:

«Համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն  բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կկրճատվեն, իսկ տարեկան պարգևավճարները չեղյալ կհայտարարվեն՝ սկսած տեղակալների պաշտոնից մինչև հանրապետության նախագահ», - ասել է Լոպես Օբրադորը՝ Twitter- ում հրապարակված հայտարարության մեջ:

Կորոնավիրուսի լավագույն լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ինձ նման ասիմպտոմ կամ գոնե տանելի վիճակով վարակվեն ու լավանան. Փաշինյան

Նախագահը չի հստակեցրել, թե որքան կտևի աշխատավարձերի սառեցման և պարգևավճարների չեղարկման մասին որոշումը՝ ընդգծելով, որ զարգացման ազգային ծրագիրը, որին հետևել է կառավարությունն ընտրվելուց ի վեր, չի փոխվել նավթի շուկայի ճգնաժամի և կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների պատճառով և ուղղված է երկրի ամենաաղքատ և խոցելիին բնակչությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА