o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի»

06.04.2020 11:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի»

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին ախտանիշները բարձր ջերմաստիճանն ու տենդն են: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը, գրում է ria.ru-ն։

Կապտակարմրավուն ցանավորումներ, եղնջացան, անոթային տրոմբոզներ. COVID-19-ի մաշկային դրսեւորումները.«Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մաշկային բաժանմունքի վարիչ

Նրա խոսքով՝ վարակվածների մեծ մասի մոտ մարմնի ջերմաստիճանի բարձրացում և տենդ է նկատվում։ Հիվանդների մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մոտ 38 աստիճան։

Կորոնավիրուսով հիվանդացողները գիշերը հաճախ արթնանում են անգիտակից վիճակում և չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց հետ:

«Մարդիկ պատմում են, որ գիշերվա կեսին արթնանում են մթության մեջ, իրենց սարսափելի են զգում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում»,-հայտարարել է Հարիսը:

ԱՀԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ հիշյալ ախտանիշներն առկա են հիվանդների 90 տոկոսի մոտ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА