o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞վ է նոր կորոնավիրուսը տարբերվում գրիպից. Business Insider

06.04.2020 10:21 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչո՞վ է նոր կորոնավիրուսը տարբերվում գրիպից. Business Insider

COVID-19 կորոնավիրուսային վարակի եւ սովորական գրիպի միջեւ կարդինալ տարբերություններ կան: Նման կարծիք են հայտնել ամերիկացի փորձագետները Business Insider-ի հետ զրույցում:

Սենթ Լուիսի (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանի մասնագետ Էբիգեյլ Կարլսոնը նշել է, որ գրիպի համաճարակը կանգնեցնում է, այսպես կոչված, «նախիրային իմունիտետը». երբ բնակչության ճնշող մեծամասնությունը վարակվում է վիրուսով, վարակի տարածումը դադարում է, եւ վիրուսն աստիճանաբար վերանում է: Իսկ, ահա, նոր կորոնավիրուսի նկատմամբ «նախիրային իմունիտետ», ամենայն հավանականությամբ, չկա:

Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Իր հերթին, Օտո Յանգը` Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից, նշել է, որ նոր կորոնավիրուսի դեմ պատրաստի պատվաստանյութ չկա, ուստի բնակչությունը չի կարող զանգվածային կերպով մեղմ հետեւանքներով վարակվել:

«Պատվաստանյութի մշակման համար, հավանաբար, ավելի քան մեկ տարի կպահանջվի, դրա մշակումը մեծ ջանքեր է պահանջում` գրիպի դեմ պատվաստանյութ ստեղծելու համեմատ»,- նշել է Յանգը: Նա հավելել է, որ կորոնավիրուսի պանդեմիան ԱՄՆ-ի համար ավելի հանկարծակի էր, քան գրիպի ամենամյա համաճարակը: Ավելին, գրիպի ախտորոշման համար, ի տարբերություն COVID-19-ի, ստուգված մեթոդներ կան, օրինակ` քսուքները հիվանդի քթից կամ բերանից: Հարկ է նաեւ նշել, որ գրիպի բուժման մեջ օգտագործվող դեղերը նույնքան արդյունավետ չեն կորոնավիրուսի դեպքում:

Կարլսոնը եւ Յանգը համաձայնել են, որ կարանտինը եւ սոցիալական հեռավորության պահպանումը ներկայումս լավագույն միջոցներն են կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА