o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձեր աշխատանքը կգնահատվի ըստ արժանվույն.Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2020 թ․

06.04.2020 10:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ձեր աշխատանքը կգնահատվի ըստ արժանվույն.Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2020 թ․

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Խոյ

Դուք ավելի շատ կասկածներ կունենաք, քան երբևէ: Հարցեր ծագելու դեպքում դիմեք բանիմաց մարդկանց: Եվ որոշումներ մի կայացրեք, եթե վստահ չեք դրանցում: Ապրիլի 6-ին և 7-ին փորձեք ձեր լավագույն տեսքն ունենալ: Այդ օրերը կարող են ճակատագրական լինել ձեզ համար:

Վրաստանում այսօրվանից կվերսկսի ռեստորանների և առևտրի կենտրոնների աշխատանքը

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Ցուլ

Այս ժամանակահատվածը բարենպաստ է ինքնաճանաչման և ինքնազարգացման համար: Ավելի լավ է հիմա երկար ուղևորություններ չիրականացնել: Շաբաթվա սկզբին հոգ տարեք տան մասին' զբաղվեք դրա բարենորոգմամբ, մաքրությամբ: Սա նաև հարմար պահ է անշարժ գույք ձեռք բերելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Երկվորյակ

Ձեր աշխատանքը կգնահատվի ըստ արժանվույն: Չեն բացառվում դրամական մուտքեր: Այնուամենայնիվ, մի շտապեք ծախսել այն միանգամից․ փորձեք խնայել: Այս օրերին խորհուրդ է կուտակել ապագա ուղևորությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Խեցգետին

Ձեր կյանքում այս օրերին շատ անցուդարձ կլինի, իսկ ահա արդյունքներ... Գործերից գոնե մեկն ավարտելու համար փորձեք սահմանել առաջնահերթությունները: Աստղերը կտրականապես խորհուրդ չեն տալիս հիմա որևէ մեկի հետ վիճել: Ավելի լավ է չեզոքություն պահպանել. դա իր պտուղները կտա:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Առյուծ

Ամպերում ճախրելն այս պահին հակացուցված է ձեզ համար: Մի փոքր անզգուշություն, և դուք կհայտնվեք տհաճ իրավիճակում: Ուշադրություն դարձրեք գործընկերներին. նրանցից մեկը կարող է ձեզ խարդավանքների մեջ ներքաշել կամ մտածածին լուրեր տարածել: Գտեք նրան և պարզեք բոլոր հարաբերությունները, քանի դեռ ուշ չէ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Կույս

Վերջապես կգտնեք ձեզ հոգեհարազատ աշխատանք: Դեպքերի բարենպաստ ընթացքի դեպքում այն ժամանակի հետ կարող է նաև եկամուտ բերել: Այս օրերին հոգատար եղեք երիտասարդ սերնդի նկատմամբ: Ավելի շատ աջակցություն և քիչ քննադատություն՝ ահա երեխաների հետ լավ հարաբերությունների բանալին:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Կշեռք

Ֆինանսական խնդիրներն այդպես էլ չեն ցանկանում ձեզ ենթարկվել: Այս ժամանակահատվածում ավելի լավ է փողի հետ կապված գործողություններ չպլանավորել, հակառակ դեպքում՝ շատ բան կորցնելու ռիսկ կա: Սիրելիի հետ կարող են անհամաձայնություններ լինել: Հարթեք ամեն ինչ հիմա, որպեսզի հետո ուշ չլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Կարիճ

Կենցաղային հոգսեր, ընտանիքի անդամների հետ հաղորդակցություն ... Հիմա ձեր բոլոր մտքերը կզբաղեցնեն ընտանիքն ու կենցաղը: Հանգստյան օրերին՝ ապրիլի 11-ին և 12-ին, փորձեք ինչ-որ տեղ դուրս գալ: Ձեզ անհրաժեշտ է իրավիճակի փոփոխություն: Դա կօգնի վերականգնել ուժերը, որոնք կուղղեք ճիշտ ուղղությամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Աղեղնավոր

Հիմա լուրջ գործերին պետք չէ ուշադրություն դարձնել: Փոխարենը ցանկացած զվարճանք մեծ հաջողությամբ կանցնի: Մի հրաժարվեք հետաքրքիր հրավերներից, բայց ձեր զգացմունքներն ու հույզերը պահեք հսկողության տակ: Նրանց, ովքեր դիետան են պահում, խորհուրդ է տրվում մի փոքր թուլացնել, որպեսզի ափերից դուրս չգաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Այծեղջյուր

Ինքներդ ձեզ ինչ-որ բանով սահմանափակելը հեշտ չի լինի, բայց դա անհրաժեշտ է: Առողջությունը կարող է սասանվել․ մի անտեսեք վարակիչ հիվանդության ախտանիշները: Հանգստյան օրերին ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: Փորձեք այն խելամտորեն օգտագործել, որպեսզի հետագայում որևէ բանի համար չզղջաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը. Ջրհոս

Գարունն առավելագույնս լավ կանդրադառնա ձեզ վրա: Սա սիրո և նոր ծանոթությունների շրջան է: Այս ժամանակահատվածում ղեկավարները ձեզ ինքնադրսևորվելու հնարավորություն կտան: Աշխատեք բաց չթողնել այդ հնարավորությունը: Մի վախեցեք այս օրերին լինել ակտիվ և նախաձեռնող:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 6-12-ը․ Ձկներ

Դուք կկարողանաք հաղթահարել կուտակված խնդիրները, բայց փորձեք սխալներ թույլ չտալ: Մի շտապեք որոշումներ կայացնելիս: Այս օրերին կառուցողական քննադատությունը կարող է օգտակար լինել: Հատկապես լսեք մտերիմների կարծիքները: Ապրիլի 11-ը գերադասելի է ամբողջությամբ անցկացնեք տանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА