o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ուժերը

06.04.2020 00:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ուժերը

ԱՀ ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ուշագրավ երկու հայտարարություն է կատարել: Նա «Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու է համարել նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից», հայտարարելով, որ «պարզապես ի գիտություն է ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը եւ հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է, որ սա ամենապարզ բացատրությամբ նշանակում է հարցականի տալ առնել մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները:

Երբ ջղաձգվում են ազգային դավաճաններն ու ապազգայինները

- Դա ի տես այն բանի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարել էր, որ «տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, եւ դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները»: Եթե նկատի առնենք այն փաստը, որ Արցախի նախագահական ընտրություններում Հայաստանի իշխանությունների «սրտի թեկնածուն» եղել է ու շարունակում է մնալ Մասիս Մայիլյանն ի՞նչ գնահատական պիտի տալ Արցախում ընտրությունների արդյունքների մասին Նիկոլ Փաշինյանի եւ Մասիս Մայիլյանի հակասական հայտարարություններին: Թվում է՝ ինչպես շատ այլ պարագաներում, Արցախի հանրապետության ընտրությունների կապակցությամբ տված իր գնահատականում նույնպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չի եղել: Նա պարզապես Պիղատոսի նման լվացել է ձեռքերը, նպատակ ունենալով Արցախում քաղաքական հետագա զարգացումների պատասխանատվության բեռը թոթափել իր ուսերից: Այն, որ Արցախում հայտնի ուժերի կողմից քաղաքական լարվածություններ են հրահրվում արդեն ակնհայտ դարձավ Մասիս Մայիլյանի տարածած հայտարարության հետ միաժամանակ Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքից:

​​​​​​​Հասարակական անպատասխանատվություն, թե՝ քաղաքացիական անհնազանդություն

Ի դեպ, ինչպես պարզվում է տարածված հայտարարությունից հակառակ վերջին երկու օրերի ընթացքում կատարված որոշ կանխատեսումների Մասիս Մայիլյանը չի պատրաստվում հանել իր թեկնածությունը, քաջ գիտակցելով, որ այդ դեպքում տրամաբանորեն մեծանալու է երկրորդ փուլի ընտրապայքարում իր փոխարեն Վիտալի Բալասանյանի թեկնածության հարցը քննարկվելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, Մասիս Մայիլյանը շատ լավ է գիտակցում, որ անիմաստ է մտնել այնպիսի մի խաղի մեջ, որի արդյունքը գրեթե կանխատեսելի է եւ այդպիսով իր հետ միասին լիարժեքորեն հեղինակազրկելու է նաեւ իրեն աջակցող ուժերին, ի դեմս սորոսական հատվածի:

​​​​​​​«Հեղափոխությանն» էլ առանձնապես տարբերակ չի մնացել, քան «գիժ խաղացնելը». Գարեգին Պետրոսյան

Ընտրությունների խաղում տանուլ տված Մասիս Մայիլյանին ու նրան աջակցող սորոսական թիմին մնում է միայն մեկ լուծում: Գնալ քաղաքական առումով գրեթե զավեշտական ու անիմաստ որոշման: Մնալ խաղի մեջ պահելով Մասիս Մայիլյանի թեկնածությունը, միեւնույն ժամանակ, ժողովրդին կոչ անելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: Սա նշանակում է հետաձգել երկրորդ փուլի ընտրությունները եւ կամ ընտրությունների կայացման դեպքում լեգիտիմությունից զրկել դրա արդյունքները: Երկուսի դեպքում էլ գերնպատակը մնում է մեկը: Կորոնավիրուսի տարածման վտանգի պատրվակով արտակարգ դրություն հաստատել Արցախում եւ չարաշահելով նախագահի ընտրության հարցում ստեղծվելիք անորոշության գործոնը Երեւանի կողմից ուղղակի կառավարում իրականացնել Արցախում:

Ինչո՞ւ է խտրականություն դրվում վերեւների ու ներքեւների միջեւ. կրթության փորձագետ

Ի դեպ, այս մասին առաջինն ընտրությունների նախօրեին 1in.am-ի հետ զրույցում ակնարկ էր կատարել հայտնի սորոսական Արսեն Խառատյանը, իսկ Armdaily.am-ի հետ զրույցում դա կրկնել է նաեւ «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը: Դա Նիկոլ Փաշինյանին ու նրան ուղղորդող ուժերին հնարավորություն կտա հեշտությամբ ու առանց խոչընդոտների Արցախին պարտադրել ցանկացած ցավալի լուծում՝ սկսած Արցախում ադրբեջանական համայնքների գոյության պաշտոնականացումից վերջացրած տարածքների վերադարձով:

​​​​​​​Քաղաքագետը՝ սփյուռքահայերին ուղղված քննադատությունների մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА