o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,2 միլիոնը. Ինտերֆաքս

05.04.2020 22:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,2 միլիոնը. Ինտերֆաքս

Մոսկվայի ժամանակով կիրակի օրը ժամը 08:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 09:00), աշխարհում հաշվվել է COVID-19 կորոնավիրուսով վարակված 1 200 480 մարդ, մահացել է 64 771 մարդ, ապաքինվել է ավելի քան 240 հազար մարդ, հայտնել Է South China Morning Post թերթը:

Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 353 դեպք

Միեւնույն ժամանակ, Ջոն Հոպկինսի ամերիկյան համալսարանի տվյալներով, աշխարհում վարակվել է 1 202 827 մարդ, մահացել է 64 774 մարդ:

Վարակի հաստատված դեպքերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ South China Morning Post-ն այնտեղ հաշվել է 308 850 վարակված եւ 8 496 մահվան դեպքեր, Ջոն Հոպկինսի համալսարանը՝ 1 203 099 հիվանդ եւ 8 499 մահացած:

Կանադայում հաստատվել է վարակման 12 978 եւ մահացածների 234 դեպք, Բրազիլիայում՝ 10 360 վարակված եւ 445 մահվան դեպք:

Եվրոպայում հիվանդացածների թվով առաջին տեղում է հայտնվել Իսպանիան, որտեղ գրանցվել է 126 168 վարակակիր։ Միևնույն ժամանակ երկրում հաշվվում է 11 947 մահացած, այն դեպքում, երբ Իտալիայում վիրուսի զոհ Է դարձել 15 362 մարդ՝ 124 362 հիվանդով ։

Գերմանիայում գրանցվել է հիվանդության 96 092 դեպք (մահացել է 1 444), Ֆրանսիայում՝ 90 848 (7 574), Մեծ Բրիտանիայում՝ 42 479 (4 320), Թուրքիայում՝ 23 934 (501), Շվեյցարիայում՝ 20 505 (666), Բելգիայում՝ 18431 (1 283), Նիդեռլանդներում ՝ 16 727 (1 656), Ավստրիայում՝ 11 781 (186), Պորտուգալիայում՝ 10 524 (266):

Չինաստանը մեկ օրում գրանցել է կորոնավիրուսով վարակվելու 30 նոր դեպք, 25 - ը՝ արտերկրից ժամանած մարդկանց մոտ: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն իր պաշտոնական կայքում:

Երկրում մեկ օրում կորոնավիրուսով ավելի վաղ վարակված երեք մարդ է մահացել, բոլորը Հուբեյ նահանգում, որը համարվում է վարակի տարածման էպիկենտրոնը:

Դեկտեմբերից սկսած երկրում կորոնավիրուսից մահացել է 3 329 մարդ, գրանցվել է հիվանդացության 81 669 դեպք, որից 913 - ը՝ արտասահմանից ներկրված:

Իրանում հաշվվում է 55 743 հիվանդ, 3 452 մահացած, Հարավային Կորեայում՝ 10 237 վարակակիր և 183 մահվան ելքով դեպքեր։

Պարբերականի տվյալներով՝ վարակման 10 հազարից պակաս դեպք է գրանցվել աշխարհի գրեթե 190 երկրներում եւ շրջաններում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА