o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրուհուն հոգեկան և ֆիզիկական տառապանք Է պատճառել

05.04.2020 21:26 ՔՐԵԱԿԱՆ
Սիրուհուն հոգեկան և ֆիզիկական տառապանք Է պատճառել

Սիրուհուն հոգեկան և ֆիզիկական տառապանք պատճառելու մեջ մեղադրվող 34-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել, սակայն պայմանականորեն ազատվել պատժի կրումից:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ 34-ամյա տղամարդը գնացել է սիրուհու տուն և ծեծել, փորձել խեղդել: Ապա միացրել է խոհանոցում գտնվող գազօջախը, դրա վրա տաքացրել խոհանոցային դանակը եւ շիկացած դանակը դրել սիրուհու ցուցամատին և այրել այն։ Այնուհետև վերցրել է պատառաքաղը և սուր ծայրը դրել կնոջ ձեռքի դաստակի միջնամասին և սպառնացել՝ ասելով, որ եթե վերջինս ձեռքը քաշի՝ պատառաքաղը կմտցնի ձեռքի մեջ։ Այդպիսով սեղանի վրա պահելով սիրուհու ձեռքը՝ նա այրել է վերջինիս աջ և ձախ ձեռքերի դաստակները և մատները։ Պարզվում է` տղամարդուն դուր չի եկել, որ մտերմուհին ունի սոցիալական էջ ու ցանկացել է դադարեցնել իր հետ հարաբերությունները:

Մեքենայի ազդանշանի պատճառով երիտասարդին ծանր վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդու

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` 34-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար, որը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը և միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել, ինչը բավարարվել է:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել մեղմացնող հանգամանքները, որ նա ամուսնացած է, դատվածություն չի ունեցել, խնամքին ունի երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը վատառողջ է, տվել է խոստովանական ցուցմունք ու դատապարտել 1,5 տարվա: Միաժամանակ դատարանը կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածն ու սիրուհուն տառապանք պատճառելու համար ամբաստանյալին ազատել պատժի կրումից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА