o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում կառուցվող վարակաբանական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

05.04.2020 19:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայում կառուցվող վարակաբանական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի Վորոնովսկոյե բնակավայրում վարակաբանական հիվանդանոցի կառուցման ժամանակ հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է Mash թելեգրամյան ալիքը:

Մոսկվայում երկարաձգվեց կարանտինային ռեժիմը

Ներկայացված տվյալների համաձայն այրվել է շինհրապարակում գտնվող մի քանի վրան, աշխատողներից մեկը հրդեհի հետևանքով մահացել է:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայողները, հրդեհի պատճառները պարզվում են:

Հիվանդանոցի կառուցումը սկսվել է մարտի 12-ին` կապված կորոնավիրուսի տարածման հետ: 43 հա տարածք զբաղեցնող հիվանդանոցում պետք է լինեին մի քանի բաժանմունքներ՝ բուժական, վերակենդանացման և ծառայողական, նախատեսվում էր կառուցել նաև բժիշկների հանրակացարան: Ծրագրվում էր նաև բժշկական կենտրոնի շուրջ 15 կիլոմետրանոց ավտոճանապարհ կառուցել:  

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։

 Տեսանյութը՝ այստեղ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА