o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հազար հազարավոր» զինծառայողներ, ներառյալ՝ բժիշկներ, կուղարկվեն տարբեր նահանգներ

05.04.2020 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հազար հազարավոր» զինծառայողներ, ներառյալ՝ բժիշկներ, կուղարկվեն տարբեր նահանգներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 1000 զինծառայող, այդ թվում՝ բժիշկներ, կուղարկվեն Նյու Յորք՝ կորոնավիրուսային COVID-19 վարակի տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդել է CNBC-ն:

Թրամփը կոշտ հրամանագիր է ստորագրել ու սպառնում է փակել Twitter-ը եւ Facebook-ը

Նա այս հայտարարությունն արել է լրագրողների հետ շփման ընթացքում:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ էլի «հազար հազարավոր» զինծառայողներ, ներառյալ՝ բժիշկներ, կուղարկվեն տարբեր նահանգներ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Ուհան քաղաքում հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է՝ COVID-19 պաշտոնական անունով: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսը պանդեմիա հայտարարեց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА