o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի ցանկացած հրապարակային խոսքից հետո կարելի է մի քանի փաթեթ քրեական գործ հարուցել. Ռուբեն Մելիքյանը՝ վարչապետի հնչեցրած «մաֆիոզ իրավաբանների» մասին

05.04.2020 12:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետի ցանկացած հրապարակային խոսքից հետո կարելի է մի քանի փաթեթ քրեական գործ հարուցել. Ռուբեն Մելիքյանը՝ վարչապետի հնչեցրած «մաֆիոզ իրավաբանների» մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հետեւյալ միտքն էր հնչեցրել. «Կոպեկ կոպեկ հետ ենք բերելու: Սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար է, որ մաֆիոզները, իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով՝ չպաշտպանեն»: Վերոնշյալ արտահայտության իրավական հետեւանքների մասին <<Իրավունքը>> փորձեց հետաքրքրվել Արցախի նախկին ՄԻՊ, իրավաբան Ռուբեն Մելիքյանից, ով նկատեց

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի․ Արամ Վարդևանյան

-Վարչապետի ցանկացած հրապարակային խոսքից հետո կարելի է մի քանի փաթեթ քրեական գործ հարուցել: Կարծում եմ դա ոճ  է, որը ձեւավորվել է տարիների ընթացքում, սակայն այն բացարձականապես անհարիր է վարչապետի դիրքին: Ինչ-որ առումով՝  շատ մեծ վերապահումով կարելի է համարել, որ ընդդիմադիր գործիչներին մասով գուցե  ինչ-որ պայմաներում դա հասկանալի լիներ, բայց բացարձականապես այն անհասկանալի է վարչապետի դիրքը զբաղեցնող անձի կողմից: Այնպես որ մաֆիոզ իրավաբաններ արտահայտությունը ես եւս չէի համարի ինչ-որ կարեւոր հայտարարություն: Առհասարակ. ես վարչապետի նման հայտարարություներին վերաբերում եմ հումորով եւ փիլիսոփայորեն: Առհասարակ իրավաբանության մեջ նման արտահայտություն չկա: Մաֆիա կամ կազմակերպված հանցավորություն անվանում են ցանկացած կազմակերպված խմբի, որն իրականացնում ոչ օրինական գործունեություն, այսքանը կարող եմ ասել:

Հ.Գ. Զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА