o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ

05.04.2020 14:30 ՔՐԵԱԿԱՆ
Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ

Հրազդան քաղաքում 51-ամյա  Ռոբերտ Հախվերդյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մեղադրանք է առաջադրվել տուժողի հարեւանին, որը 41 տարեկան է՝ ծնված Ադրբեջանում,ազգությամբ ֆերս, բայց հանդիսանում է ՀՀ քաղաքացի։

Վանաձորի 30-ամյա բնակիչը կալանավորվել է՝ խոշոր չափերով շորթում և խուլիգանություն կատարելու համար

Դեպքը տեղի է ունեցել  2019 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում։ Նախնական քննության տվյալներով՝ վաղեմի ծանոթները  Ռոբերտ Հախվերդյանի  բնակարանում միասին ընթրել են, օղի օգտագործել։ Հացկերույթի ընթացքում նրանց միջեւ վիճաբանություն է առաջացել, հնչել հայհոյանքներ, որի  ժամանակ էլ 41-ամյա հարեւանը  աջ ձեռքի բռունցքով հարվածել է Ռ.Հախվերդյանի դեմքին, գցել գետնին ու շարունակել բռունցքով հարվածներ հասցնել նրան։ Արդյունքում 51-ամյա տղամարդն ստացել է  գանգուղեղային փակ, բութ վնասվածքով պայմանավորված գլխուղեղի դիֆուզ ու մահացել։

Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ու գործն ուղարկվել դատարան։

Նախկինում 41-ամյա տղամարդն արդեն հասցրել է մի քանի անգամ դատվել՝ 1997, 1999թ. եւ 2015 թվականներին

Աղբյուր` Փաստինֆո

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА