o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐՕՐՅԱ ԳԻՔՈՐԸ

01.03.2016 15:48 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՄԵՐՕՐՅԱ ԳԻՔՈՐԸ

ՄԵՐՕՐՅԱ ԳԻՔՈՐԸ

(ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 

«ՄԱԼԱԹԻԱ» ՏՈՆԱՎԱՃԱՌԻ 

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ` «ՏՈՆԱՎԱՃԱՌ» ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ 

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՄԵՐՕՐՅԱ ԳԻՔՈՐԸ

Էստի համեցե՜ք, էստի համեցե՜ք:

 

 

ՀՅԴ-Ի ՏՐՏՈՒՆՋԸ

ՀՀԿ-ն ՀՅԴ-ին 5 պորտֆել տվեց. քաղաքական համաձայնագրով` մի «ուղտաբեռ» պատասխանատվություն դրեց վրան:

 

 

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Պետռեգիստրից հայտնում են, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քաղաքական հուշագրի ստորագրումից հետո ՀՅԴ-ն ինքնաբերաբար վերափոխվել է ՀՀԴ-ի` Հայաստանի Հանրապետական Դաշնակցության:

ՎԱՐԴԳԵՍ ԼՈՂ ՏՈՒՐ, ԼՈՂ ԱՐԱ

(«ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ» ՔԿՀ-Ի 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՔԿՀ-ից հայտնում են, որ Գասպարիի նկատմամբ բռնություն չի եղել, ինչ վերաբերվում է նրա չորեքթաթ ման գալուն, ապա իրենց թվացել է, թե նա գասպարավարի լող է տալիս:

 

 

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

(ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ` ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ` ՀՅԴ-ՀՀԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ)

Հիմա ով ա վարկաբեկված:

 

 

ՕՍԿԱՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ 

ՆՊԱՏԱԿՈՎ` «ՄԱՔՈՒՐ» ՓՈՂԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ 

ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Աչքը տեսածից ա վախենում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА