o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծրագրերը մնում են անփոփոխ, Արցախին ծառայելու որոշումս՝ եւս. ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

04.04.2020 16:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ծրագրերը մնում են անփոփոխ, Արցախին ծառայելու որոշումս՝ եւս. ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

<<Իրավունքի>> զրուցակիցն է Արցախի նախագահական ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած 36 076 ձայն (49.26 տոկոս) նախագահի թեկնածու ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

- Պարոն Հարությունյան, Հայաստանում տարածված լուրեր են շրջանառվում,որ հնարավոր է Ձեզ պաշտոն առաջարկեն Երեւանում եւ Դուք հրաժարվեք Արցախի նախագահի պաշտոնից՝ այն զիջելով Մասիս Մաիլյանին: Կխնդրեինք այս լուրերի հավաստիության կամ հերքման վերաբերյալ Ձեր պարզաբանումը:

«ԿԳՄՍ նախարարը պետք է տուգանվի պարետի որոշումը չկիրառելու համար»

-Մենք պատասխանատու ենք նրանց համար, ովքեր մեզ վստահել են: Կարծում եմ, լուրջ չէ այդ հարցի շահարկումը: Ես Արցախի քաղաքացիներին ներկայացրել եմ երկիրը նոր մմակարդակի հասցնելու իմ տեսլականը եւ ընտրողների մի ստվար հատվածի վստահության քվեն վաստակել: Ծրագրերը մնում են անփոփոխ, Արցախին ծառայելու որոշումս՝ եւս:

-Մասիս Մաիլյանը արցախցիների շրջանում հայտնի է որպես սորոսական թեւի ներկայացուցիչ, որոշների շրջանում էլ համարվում է հեղափոխական թեկնածու: Ձեր տեսակետը:

-Ես պիտակավորումից ձեռնպահ եմ մնում: Պարոն Մայիլյանը ճանապարհ անցած գործիչ է: Տարբեր ոլորտներում իր ավանդն ունի եւ հավատում եմ, դեռ կունենա իր ավանդը՝ Արցախի զարգացման ճանապարհին: Մենք թշնամանալու պատճառ չունենք: 14 թեկնածուների շարքում մենք եւս ներկայացրել ենք մեր ծրագրերը, ստացել ընտրողի գնահատականը: Եվ այդ գնահատականը մեզ արդեն իսկ պարտադրում է մտածել նախ եւ առաջ Արցախի ներկայի ու ապագայի եւ ոչ թե անձնական ամբիցիաների մասին:

Հ.Գ. Պարոն Հարությունյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА