o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.04.2020 19:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ասում են, թե ունենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ անունով, եւ օդտվելով առիթից, մեր թղթակիցը նրան ուղղեց հետեւյալ հրատապ հարցերը. «1. Ո՞վ պետք է փոխհատուցի այն աշխատակիցների տրանստպորտային ծախսերն, ովքեր աշխատում են, սակայն քաղաքային տրանսպորտ չլինելու պատճառով հաճախում են աշխատանքի տաքսիներով: 2. Կա՞ որեւէ առաջարկ քաղաքացիներին, ում երեխաները 14 տարեկանից բարձր են եւ իրենք միայնակ մայր չեն, բայց ազատվել են աշխատանքից: 3.Կան մարդիկ, ովքեր գնացել են չվճարվող արձակուրդ, եւ իրենց չեն հեռացրել աշխատանքից, ի՞նչ է նախատեսված այս անձանց համար»: Տիկնոջ պատասխանը մեզ զարմացրեց` նա նախ նշեց, որ տրանսպորտի հետ կապված որեւէ որոշում դեռ չկա, իսկ աշխտանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չունի աջակցության մեխանիզմ: Զարմանալի է, էլ ինչո՞ւ հարկատուներս նախարար ենք պահում, եթե նախարարը հարց լուծող չէ եւ ժրաջան է միայն Ստամբուլյան պիղծ կոնվենցիան պաշտպանելու հարցում:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, «լիքը բաների» նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ բուհերի ռեկտորներին գրություն էր ուղարկել, որով առաջարկել էր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերը չվճարած ուսանողներին ուսման գործընթացից դուրս թողնելուց: Նույն գրությամբ նա առաջարկել էր նաեւ արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձերի վճարման ժամանակացույց: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ այս ամենը Արայիկ Հարությունյանի կողմից բեմադրված հերթական էժանագին շոուն է: ԵՊՀ-ի մեր աղբյուրը վստահեցնում է, որ անգամ որոշ ուսանողներ արդեն իսկ համալսարանից դուրս են մնացել, ընդամենը 60.000 դրամ ուսման վարձից պակաս վճարելու համար: Այսինքն, եւս մեկ անգամ փաստվեց, որ ավելի լավ է չունենալ այդպիսի նախարարություն, քան պահել մի զարմանալի նախարար, որը որ միայն պիտանի չէ ո՛չ բնությանը, ո՛չ մարդկությանը, այլեւ «հայ» բառարմատով բոլոր առարկաների թշնամին է: Սա «Նոր Հայսատանն» է, որտեղ բոլորին փորձում են սարքել սնանկ եւ տնանկ...

Ապրիլի 1-ին Ֆեյսբուքում լայնորեն շրջանառվում էր կատակ, որ նպաստ կստանան միայն այն հղի կանայք, ովքեր կույս են: Եվ ահա հաջորդ օրը ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ արտադրեց մի «միջոցառում», որը զարմանալիորեն գրեթե չի տարբերվում այդ անեկդոտից. «Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 18 տարեկան երեխա եւ առկա է հետեւյալ հանգամանքներից մեկը. 1. երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ եւ չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թվականի մարտի 12-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում: Սա վերաբերում է բոլոր չաշխատող ծնողներին, միայնակ ծնողներին: 2. Եթե երեխայի ընտանիքը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.1-ից: 3. Երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձեւով յուրաքանչյուր երեխայի համար 26500 դրամ գումարի չափով»: Լավ, ի՞նչ ասես սրանց... կորոնավիրուսի նիկոլական պինցետի, մեկ էլ գենդերի բաժին դառնաք:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА