o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Անչափահաս երեխաների համար սահմանաված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է. ՀՀ նախկին վարչապետ

04.04.2020 02:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Անչափահաս երեխաների համար սահմանաված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է. ՀՀ նախկին վարչապետ

Կառավարությունն այսօր հաստատեց համաճարակի բացասական հետեւանքների չեզոքացման միջոցառումների 9-րդ փաթեթը, որով նախատեսվում է չաշխատող եւ անչափահաս երեխաներ ունեցող ծնողներին հատկացնել փոխհատուցում՝ 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշում է. «Եթե հաշվի առնենք, որ այսօր գործող նվազագույն զամբյուղում սննդամթերքի ծախսը սահմանված է մոտավորապես 35 000 դրամ, ապա վերը նշված չափաքանակի սահմանումը ակնհայտ անտրամաբանական է: Իսկ նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների վարձատրության կրկնապատկման և, նախարարից ու պատգամավորից մինչև մարզպետ և քաղաքապետ, աննախադեպ չափերի հասնող պարգևավճարների ֆոնին անչափահաս երեխաների համար սահմանաված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է:

Նիկո՛լ, արի ծնողասպան չդառնանք, արի՛ փրկենք երկիրը. Նորայր Նորիկյան

Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը և հատուկ կարգադրությամբ վերջ դնել պարգևավճարների արատավոր պրակտիկային:

Ավելին , հատուկ դրության և կարանտինի պայմաններում նշված պաշտոնյաները պետք է կամավոր հրաժարվեն օրենքով իրենց հասնող աշխատավարձի 1/3-ից հօգուտ համավարակի դեմ պայքարի միասնական ֆոնդին: Դա է պահանջում բարոյականությունն ու քաղաքական ողջամտությունը»:

Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ, եւ նույնկերպ իր խափանման միջոց կալանքը չեն փոխելու. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА