o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաղթած պատերազմը՝ չի քննվում ինչ-որ ամոթալի հանձնաժողովներում. Նաիրա Կարապետյան

04.04.2020 02:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հաղթած պատերազմը՝ չի քննվում ինչ-որ ամոթալի հանձնաժողովներում. Նաիրա Կարապետյան

«Խաղաղության մասին երազելը հանդգնություն չէ, խաղաղությունը համատեղ չեն իրագործում, տիկին Հակոբյան։ Համաշխարհին պատմության մեջ խաղաղությունը միշտ էլ հաստատվել է պարտադրված, դա օրինաչափություն է, եւ մենք դա արդեն արել ենք։ Չենք խնդրել, չենք զիջել, ուժով ենք հաղթել», - անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հնչեցրած մտքերին՝ գրում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ հավելում. «Գիտեք մեր հաղթանակների գաղտնիքը՝ տղաները հանուն ոչնչի չեն զոհվել, փամփուշտները զարդերի ձուլված չեն եղել, եկեղեցու հանդեպ մեջ հավատ ու հարգանք է եղել, հոգևորականը զինվորի, գիտնականի, ուսուչցի, ինժեների, լրագրողի և շինարարի հետ հավասար կռիվ է տվել, ժողովուրդը միասնական է եղել։ Եվ հարկ եղած դեպքում հիմա էլ է միասնական լինելու։ Ուժեղ։ Վստահեցնում եմ Ձեզ, իբրև զինվորի մոր, իբրև բազմազավակ ընտանիքի մոր, որ ուժն է ծնում իրավունք, միասնականության մեջ է մեր ուժը։ Իսկ վայրենի կենդանուն, ով, օրինակ, Ներքին Ճարտարի դպրոցը դասերը սկսելու ժամին նպատակային ռմբակոծել է, ով նահատակ հերոսի կտրված գլխի հետ նկարները հրապարակել է պետական համալսարանի պաշտոնական էջում, ով հենց այսօր էլ, այս պահին հրապարակային գրառմամբ հպարտանում է 4 տարի առաջ կատարած վայրագությամբ, անվանելով այն հայրենասիրության և միասնականության ապացույց, այդ կենդանուն որևէ պարագայում չի կարելի անվանել կիրթ և նրանից խաղաղություն խնդրել։ Հաղթանակը չի վաճառվում, հաղթած պատերազմը՝ չի քննվում ինչ-որ ամոթալի հանձնաժողովներում։ Հաղթանակով միայն և միայն հպարտանում են։ Եվս մեկ անգամ խոնարհվում եմ Ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների առաջ։ Աստված պահապան մեր ժողովրդին և երկու պետություններին»։

Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից. «Հրապարակ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА