o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարոն Մարության, իրավիճակին չեք տիրապետում. Միքայել Մանրիկյան

04.04.2020 02:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Պարոն Մարության, իրավիճակին չեք տիրապետում. Միքայել Մանրիկյան

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին՝ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԸ գրում է. «Թատրոնի վերջում երեխաները կանչում են Ձմեռ պապին ու հրաշքը տեղի է ունենում՝ նա հայտնվում է: Ճիշտ նույն կերպ էլ ավագանու անդամների, ֆեյսբուքյան օգտատերերի ու երեւանցիների փնտրտուքներից ու բազում հարցերից հետո՝ «հրաշքը» վերջապես կատարվեց. քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել է… աղբահանության նոր վայրում: Իհարկե, մենք սպասում էինք, որ հիմա քաղաքապետը պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվում Երեւանի փողոցների ու քաղաքապետարանի ներքո գտնվող կառույցների ախտահանումը, բայց նա ցույց տվեց կանգնած մեքենաներ: Պարոն Մարության, հիմա կանգնելու ժամանակը չէ, այլ՝ գործելու: Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքապետն աշխատում է, ինչպես Դուք եք ասում՝ «ոնց որ եւ միշտ», ասեմ Ձեզ, որ իրավիճակին չեք տիրապետում: Համավարակը չոքել է երեւանցու դուռը, հիմա «ոնց որ միշտ» աշխատելու, կանգնած մեքենաների ֆոնին սեփական փիառն ապահովելու պահը չէ, այլ արտակարգ ռեժիմով աշխատելու ժամանակն է: Քաղաքապետարանի բյուջեով սոցիալական աջակցությունը տանեցիների, ընկերների ու սեփական անձի բարի կամքի դրսեւորում ներկայացնելը… Լավ, չեմ ասում, թե ինչ է: Իսկ վերջում, որպես բժիշկ, մի խորհուրդ ունեմ Ձեզ՝ գիտնականներն ասում են, որ մունաթներից, նյարդայնանալուց, տականքներ որակելուց, կառուցողական քննադատությունը բամբասանք համարելուց, քաղաքական «բոչկաներ» գլորելուց՝ իմունիտետը մարդու ընկնում է: Իսկ համավարակը չի շրջանցում առաջինը իմունիտետն ընկած, չարացած մարդկանց, առողջ եղեք»:

Հայաստան, Աֆղանստան, Անգոլա, Կոնգո... ո՞ր երկրների ավիաընկերություններին է արգելվել թռիչքները դեպի ԵՄ

Որպես հետգրություն՝ Մ. Մանրիկյանը հավելել է. «Սպասում ենք, որ հաջորդ լայվը լինի Դավթաշենի մետրոպոլիտենի  կայարանից»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА