o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դրությունը՝ բացահայտեց Տաթեւ Ղազարյանի արտակարգ կարողությունները

03.04.2020 22:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դրությունը՝ բացահայտեց Տաթեւ Ղազարյանի արտակարգ կարողությունները

Գրեթե 20 օր է, ինչ Արտակարգ դրության հետեւանքով, հարկադիր պարապուրդի են մատնված նաեւ մշակույթի գործիչները: Այս օրերին ամեն ոք յուրովի է փորձում պաշտպանվել թագավարակ կոչվող համավարակից, իսկ «տնային կալանքը» օգտագործում՝ չկարդացած գրքերն ընթերցելու կամ՝ հոբբի դարձած որոշ երազանքներ իրականացնելու համար: Համազգային թատրոնի դերասանուհի ՏԱԹԵՎ ՂԱԶԱՐՅԱՆԸ հարկադրված «տնային կալանքը» անցկացնում է մայրիկի՝ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Արեւ Սանթրոսյանի հետ:

Քննարկվում են արտակարգ դրությունից հետո կառավարության կազմում փոփոխություններ անել. «Իրավունք»

«Օրվա ընթացքում ժամանակն այնպես արագ է թռչում, որ չեմ էլ հասցնում մտածել պարապուրդի մասին: Մինչեւ արթնանում եմ, մի քիչ զբաղվում եմ տնային գործերով, հետո՝ դասավանդում եմ Թատերական ինստիտուտում եւ օնլայն անհատական դասեր եմ վարում ուսանողներիս հետ: Իսկ դրանից հետո, արդեն կիսատ թողած գրքերն եմ կարդում, մտքումս պահած ֆիլմերն եմ մայրիկիս հետ դիտում, կենցաղային գործեր ենք անում, ինքնակրթությամբ ենք զբաղվում եւ վերջապես՝ մայրիկիս հետ մեկս մյուսիս ենք վայելում»,- ասում է դերասանուհին եւ հավելում, որ այս իրավիճակը պատճառ է հանդիսացել խոհանոցային կարողությունները փորձարկելու համար. «Սկսել եմ զբաղվել խոհանոցով, դա էլ ինձ համար ոչ պակաս ձեռքբերում է, որովհետեւ ընդհանրապես, ես խոհանոցում մուտք ու ելք ունեի միայն ուտելու տեսքով, իսկ հիմա՝ ստեղծագործում եմ խոհանոցում, ինչ-որ բաներ եմ պատրաստում, մի քիչ լավ չի ստացվում, բայց երկրորդ անգամ լավ է ստացվում: Այսինքն՝ փորձում եմ խոհանոցում ինձ դրսեւորվել, որը երբեք չեմ փորձել»:

Մեր այն ճշտող հարցին, թե ինչո՞ւ հանրությանն ի ցույց չի հրապարակում իր խոհանոցային «ստեղծագործությունները», ինչպես այս օրերին բոլորը, դերասանուհին հստակ շեշտեց. «Ատում եմ, որ ինչ եփում են, ուտում են ու նկարում, գցում են համացանց»:

Իսկ թագավարակի դեմ պայքարում են ինչպես բոլորը. «Թագավարակի դեմ պայքարում ենք այնպես ինչպես գրագետ եւ ադեկվատ մարդիկ՝ փորձում ենք մաքսիմալ մնալ տանը եւ տանից դուրս ենք գալիս միայն խիստ կենսական անհրաժեշտության դեպքում, կամ, աշխատանքի բերումով՝ շատ քիչ: Հիմնականում փակված ենք տանը, կատարելով բոլոր հրահանգները եւ սպասում ենք, որ ժամանակը ամեն ինչ կգցի իր տեղը եւ շուտով կանցնենք մեր աշխատանքին: Ճիշտ է, դժվար է, բայց՝ դիմանում ենք»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Տաթեւ Ղազարյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք տպագիր «Իրավունքի» հաջորդ համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА