o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ցերեկը հաստ «սասիսկի», իրիկունը՝ բարակ. ինչպես են սնվում մեկուսացվածները հյուրանոցում

03.04.2020 23:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Ցերեկը հաստ «սասիսկի», իրիկունը՝ բարակ. ինչպես են սնվում մեկուսացվածները հյուրանոցում

Հայրենիք վերադարձած եւ արդեն երկու շաբաթ հյուրանոցում մեկուսացված ՆԱՏԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են սնվում եւ ինչ իրավիճակ է այն հյուրանոցում, որտեղ անցկացնում են կարանտինը:

Հղիները, տարեցները եւ խոցելի մյուս խմբերը խուսափում են ԱԺ-ից

«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ… Անհասկանալի հյուրանոցում կարանտինում ենք, բայց սա դեռ հեչ, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչու ենք մենք այստեղ 14 օրից ավել մնում, դա էլ հեչ: Մարդ չկա, որ զբաղվի այս հարցով, ուր զանգում ես, հստակ, գրագետ, հիմնավոր պատասխան տվող չկա: Շունը տիրոջը չի ճանաչում: Հույս ունեինք, որ գոնե վերադառնալով հայրենիք՝ հանգիստ մեր տանը կնստեինք, բայց չէ, պիտի ամեն ինչ բարդացնել: Բայց, որ ուտելիքն է խայտառակություն… Ասենք, եթե մենք չկարողանայինք դրսից ուտելիք պատվիրել, սոված կմնայինք, ցերեկը հաստ «սասիսկի», իրիկունը՝ բարակ, իսկ առավոտյան անհայտ ծագման ձվածեղ՝ վատ հոտով: Ու զարմանում եմ՝ ովքե՞ր են այստեղ փողեր աշխատում, չգիտեմ, բայց սա ուղղակի, խայտառակություն է, ամենախնդալուն այս պատմության մեջ այն է, որ այս նույն ուտելիքից մի հատ էլ տալիս են 9 ամսական երեխային: Այնքան կուզենայի, որ այդ ուտելիքը տվողների երեխեքը այդպիսի սնունդով մեծանան», - նշում է Ն. Հարությունյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА