o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տագնապային լռությունը կոտրեց «TV5»-ով եթեր հեռարձակված «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը. Լևոն Նազարյան

03.04.2020 20:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տագնապային լռությունը կոտրեց «TV5»-ով եթեր հեռարձակված «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը. Լևոն Նազարյան

Երեկ` ապրիլի 2-ին պանդեմիայի տագնապային լռությունը կոտրեց «TV5» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմը սառը ցնցուղ էր պատմությունը քաղաքական շահարկումների ենթարկողներին, ֆիլմը շառաչյուն ապտակ էր սեփական հերոսների արժեզրկման փորձերի վրա դիվիդենտներ հավաքողներին, ֆիլմը բաց երկխոսություն էր Գերագույն գլխավոր հրամանատարին իրենց սրտի պաշտոնյաներով փոխարինած և անորոշության մեջ հայտնված քաղաքացիների հետ:
Պատահական էր, թե օրինաչափ, բայց թավշյա իշխանության թիրախում առաջինը հայտնվեցին ֆիլմում գերակա զինվորականները` Յուրի Խաչատուրով, Սամվել Կարապետյան, Լևոն Մնացականյան, Վիտալի Բալասանյան: Հետաքրքրական էր այն փաստը, որ ուղիղ տեքստով խոսվեց, այն մասին, որ ալիևյան ներքին քարոզչությունը դարձավ ներհայաստանյան քարոզչական ագրեսիայի միջոց, որի նպատակն էր ռազմական գործողությունների արժեզրկումը մեր հասարակության աչքում: Դեռևս պետք է պարզել, թե հեղափոխական իշխանության գգվանքին արժանացած լարաահարոնյանական պլեադան ինչ միջոցներից սնվելով էր մեր հերոսներին պատանեկան դեմքով միամիտներ անվանում: 
Երեկ մեզ տրվեց հնարավորություն վերջին չորս տարվա պատմությանը նայել Post Factum տարբերակով:
2016թ. ապրիլ` քառօրյա պատերազմ և ադրբեջանական ֆիասկո: 2016թ. Հուլիս` 800 հա շահարկողների կողմից ահաբեկչական ակտ ՊՊԾ գնդի ուղղությամբ և կասկածելի ծագմամբ տարրերի շեշտակի ակտիվացում: Օրինաչափորեն թե պատահականորեն ադրբեջանական քարոզչության ներհայաստանյան մունետիկները, կուրծք էին ծեծում, պատրաստվում ազատագրել 800 հա, սակայն հայտնվեցին ահաբեկիչների կողքին, ապա ծլկելով` նոր տեսքով ու կարգախոսներով հայտնվեցին 2018թ.-ի ապրիլից հետո: 2018թ.-ի հունիսից ձերբակալվում և մեկուսացվում են ապրիլյանի հիմնական ռազմական պատասխանատուները: 2019թ.-ի օգոստոսին Արցախը հայտարարվում է Հայաստան և ստեղծվում դիվանագիտորեն խիստ անբարենպաստ միջավայր: 2018 – 2020թթ.-ների ողջ ընթացքում արցախյան կարգավորման ուղղությամբ ընթանում են կասկածելի բանակցություններ և սպրդում են ոչ միանշանակ տարբերակներ` ադրբեջանական փախստականների վերադարձի տեսքով:
Ֆիլմում հատկապես ծանրակշիռ էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ում համար ապրիլյան պատերազմը իշխանություն արժեցավ: Երեկ, երբ այլևս չկար քաղաքական խարդավանքներ, երեկ երբ այլևս չկար իշխանական բանսարկություններ, երեկ երբ այլևս չկար հասարակական անդուլ սպասումներ ֆիլմը մեզ ցույց տվեց իրական նախագահին` զուսպ բայց պատասխանատու, հավասարակշռված, բայց գործունյա, ինչպես առինքնող զինվորական, այնպես էլ լայնախոհ դիվանագետ, ինչպես բարձրագույն ղեկավար, այնպես էլ եռանդուն քաղաքացի:
Այսօր արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ հայտնի կարգախոսը փոխարինվում է «Խնդրիր Սերժին» կարգախոսով:

«Հարսնաքարի» նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու առթիվ հարուցվել է քրգործ. Ամրամ Մակինյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА