o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԱՂՎԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ԱՅՍՕՐ ՊԻՏԻ ԿՌՎԵԻՆՔ, ԱՅԼ` ԵՐԵԿ ՉԷ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ»

03.04.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՂՎԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ԱՅՍՕՐ ՊԻՏԻ ԿՌՎԵԻՆՔ, ԱՅԼ` ԵՐԵԿ ՉԷ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ»

Չորս տարի առաջ այս օրերին համայն հայությունը համախմբված էր, սահմանից այն կողմ թշնամին դավադրություն էր նախապատրաստել, որին մեր հարյուրից ավելի հայորդիներ, առանց վարանելու, կյանքի գնով դիմադրեցին: «Իրավունքի» հետ զրույցում  ազատամարտիկ, դերասան, հնարքների բեմադրող, Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ (ՌԵՄԲՈ) ասաց, որ մինչ այդ թերահավատորեն է վերաբերվել այսօրվա սերնդին, կարծելով, որ վտանգի դեպքում նրանք չեն պաշտպանի երկրի սահմանները. «Նախ, մինչեւ գետին գլուխս խոնարհում եմ բոլոր այդ տղերքի` առյուծների հիշատակի առջեւ: Մինչեւ ապրիլյան դեպքերը շատ էի ընկճվում, ասում էի` լավ, այս ի՞նչ երիտասարդություն է, սրա՞նք են պահելու մեր երկիրը: Իրոք շատ մեծ ցավ էի ապրում, անհանգստություն կար իմ մեջ, բայց քառօրյայի դեպքերի ժամանակ ես հասկացա` մեր ջահելները մեզանից հա՛մ ուժեղ են, հա՛մ հնարամիտ են, հա՛մ խելառ ու աննորմալ: Այդ օրերին եւս մեկ անգամ համոզվեցի, որ վտանգի դեպքում ազգիս գենոֆոնդ տղերքը հավաքվում են եւ իրենց երկրին տեր ու տիրական են կանգնում: Սակայն, ցավալի է, որ միայն վտանգի դեպքում են հավաքվում»:

Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե

Ըստ նրա, 90-ականներին, թշնամուն դաս տալուց հետո մենք այդպես էլ դասեր չքաղեցինք, բայց համոզված է. «Չեմ ուզում ուրիշների նման մեղավորներ փնտրել, մենք բոլորս ենք մեղավոր մեր անհաջողությունների համար, առաջինը` ես: Այն ժամանակ, երբ այդ թուրք խուժանի ջարդը տվեցինք, իրենք առաջինը խնդրեցին, որ զինադադար լինի, որովհետեւ հասկացան` հայերը գժվել են ու մինչեւ Բաքու հասնելու են: Այ, հենց այդ ժամանակվանից չէր կարելի թուլանալ, իսկ մենք շատ թուլացանք, արխային ընկանք, բայց, ցավոք, շատ հիշաչար մարդիկ կան, որոնք կարող են տարիներով լռել, բայց դավադիր պլաններ կազմել, եւ երբ գա օրը, միանգամից նախապատրաստված, մեր երեսով տան: Այն ժամանակ, երբ իրենցից խլած զենքով իրենց ջարդը տվեցինք, պետք է շատ լավ հասկանայինք, որ ինչին որ հասել էինք, չպետք է եզրափակվեր դրանով: Ի վերջո, հայը միշտ կռվել է, ինչու էր մեզ թվում, որ Արցախյան այս ազատամարտը, որը մինչեւ զինադադարը եղավ մեր օգտին, միշտ հավերժ մնալու է: Ոչ, վաղվա հաղթանակների համար ոչ թե այսօր պիտի կռվեինք, այլ` երեկ չէ առաջին օրը»:

Ծնողը հենց ինքը պետք է բարձրացնի իր գիտակցությունն ու առաջին հերթին սիրի ու հոգ տանի իր ներսի երեխայի մասին` կյանքում ամենալավին արժանի համարելով իրեն. Էզոթերիկ

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ա. Պետրոսյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» հաջորդ համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА