o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատմությունից երբեք դասեր չենք քաղում, սա մեր գենային սխալն է. Վարդան Մնացականյան

03.04.2020 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պատմությունից երբեք դասեր չենք քաղում, սա մեր գենային սխալն է. Վարդան Մնացականյան

 Վերքն այնքան թարմ է, որ, կարծես, երեկ լիներ: Ապրիլյան քառօրյա պատերազմից անցավ չորս տարի, բայց պատերազմն արդեն երեք տասնամյակ է, ինչ իր արյունոտ ձեռագիրն է թողնում ամեն մի հայի ճակատագրի վրա: Ամեն մեկն ունի իր անվերջանալի «ապրիլը»` իր հերոսացած որդին, հայրն ու պապը կամ առնվազն` ազգականը: «Ապրիլը» խլել է նաեւ Արցախյան ազատամարտի հերոս ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ կյանքըԱյս մասին «Իրավունքի» հետ զրույցում դժվարությամբ խոսեց որդին` մոդել, բժիշկ, հաղորդավար ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ:

Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում». Aravot.am

ՏԵՂԵԿԱՆՔ

Ապրիլի 25-ին կյանքը հայրենիքին նվիրած Սուրեն Մնացականյանը կամավոր մասնակցել է Հայաստանի եւ Արցախի պաշտպանության մարտերին: 1990 թվականի փետրվար-մայիս ամիսներին մասնակցել Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի պաշտպանական, իսկ 1992 թվականի սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը, որպես գումարտակի հրամանատար, Կոտայքի ինքնապաշտպանության գումարտակի կազմում մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտերին: 1994 թվականի հունվարի 22-ին զորակոչվել է եռամսյա-վարժական հավաքի, որպես առաջին վաշտի հրամանատարի տեղակալ մասնակցել է Օմարի լեռնանցքի եւ Մարտակերտի Չայլու, Թալիշ ու Մատաղիս գյուղերի ազատագրման մարտերին: Չալյու գյուղի ազատագրման մարտերի ժամանակ վիրավորվում է, սակայն չի թողնում մարտադաշտը: Նրա սիրտը կանգ է առել անանուն բարձրունքի վրա` Վերին Չայլու եւ Թալիշ գյուղերի միջեւ ընկած տարածությունում: Այսօր այդ բարձունքը կոչվում է Սուրենի անունով:

ԱՐՑԱԽՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՇՓՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՇՐՋԱՆԱԿԸ ԹԵՍՏԱՎՈՐՎԵԼ Է

- Վարդան, վերջերս տարբեր մակարդակներով փորձ է արվում ադրբեջանասիրություն քարոզել, ինչ-որ խաղաղության թեզեր առաջ քաշել: Ի՞նչ եք Դուք մտածում այդ ամենի մասին:

Ես դիվանագետ չեմ, քաղաքագետ չեմզուտ ՀՀ քաղաքացի եմ, ովԱյնպես որ, ինչ վերաբերում է քաղաքականությանը, աշխատում եմ հեռու մնալ, որովհետեւ չեմ սիրում, ինձ համար այդ ամենի մեջ նեգատիվ կա: Այդուհանդերձ` կարծում եմ, որ 21-րդ դարում մեր ազգն արժանի է խաղաղ երկնքի տակ ու զարգացող երկրում ապրել, իր ապագա սերնդին փոխանցել իդեալական երկիր, որովհետեւ ունենք հրաշք բնություն, ստեղծող-արարող ազգ: Բայց, այսօր, ցավոք, ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ կոչված մի իներտ վիճակում ենք, ու ամեն պահ չգիտես` ինչպես կստացվի: Չէի ցանկանա այդ մասին խոսել, բայց  ինչքան էլ մայրս փորձել է ամեն ինչ անել, իր կյանքը, երիտասարդությունը նվիրել իր զավակներին, որ ամեն ինչով ապահովի, միեւնույնն է, ունեցել եմ սեւ ու սպիտակ մանկություն, որն իր հետեւանքներն ունի: Ինչքան էլ հիմա մեր հաղթանակները փորձենք ներկայացնել գունավոր, լուսավոր, ինձ համար այն սեւ ու սպիտակ է: Գուցե թվա, թե էգոիստի պես եմ մտածում, բայց գիտեմ, թե  ովքեր են մեղավոր իմ սեւ ու սպիտակ մանկության համար, պատճառներն էլ գիտեմ: Միայն չգիտեմ, թե երբեւէ կգտնե՞մ իմ մեջ ուժ դրա վրայով անցնելու, որովհետեւ ամբողջ կյանքում է այն քեզ ուղեկցում: Հիմա 31 տարեկան եմհայրս եղել է ճիշտ նույն տարիքին, երբ զոհվել է, երբ ամեն ինչ կարող էր ստեղծել, արարել, իր համար մնաց անավարտԼուրջ հարց է` կարելի՞ է ներել, համենայնդեպս` ինձ համար դժվար է, անընդունելի, որովհետեւ եղելությունն ամբողջ կյանքում ապտակելու է քեզ:

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱԶԳԻ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ Է»

– Դուք ունե՞ք արցախյան հակամարտության կարգավորման լուծման Ձեր պատկերացրած բաղադրատոմսը:

Դու պետք է զուտ քո դիրքը պահես, մտածես քո երկրի մասին, այն հասցնես համապատասխան աստիճանի, որ կարողանաս կարծիքդ թելադրել, ինչ-որ լուծում ապահովել: Գլոբալ առումով մեր դիրքը պահպանելը դժվար է, որովհետեւ ոչինչ չունենք. գազ չունենք, արդյունաբերություն չունենք, ընդերքում հարստություն չունենք, թեպետ ասում են` Հայաստանում ոսկի կա, բայց չգիտենք` պետակա՞ն է, թե՞ մասնավոր: Վերջերս գործի բերումով երկրում եմ եղել, որը Հայաստանից փոքր է իր տարածքով, բայց իրենց մոտ լրիվ ուրիշ սկզբունք է դրված: Ունեն արդյունաբերություն, գործարաններ, հիմնարկներ, որոնք պետական են: Իսկ մեզ մոտ այդ ամենը չկա, ինչ էլ կա, մերը չէ: Չեմ ուզում խորասուզվել քաղաքականության մեջ, բայց այս ամենը պետք է որ դիվանագիտական տեսանկյունից մեզ հետ հաշվի նստեն, այլապես մենք միշտ մեր երկիրը պաշտպանելու ենք արյան գնով: Մինչդեռ կան մարդիկ, որոնք նպաստում են ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ Թուրքիայի զարգացմանը` նրանց հետ առեւտուր անելով` անգամ փակ սահմանի պայմաններում, այսպես ասած` «չերեզ» Վրաստան: Մենք պատմությունից երբեք դասեր չենք քաղում, սա մեր գենային սխալն է: Հայի չուզող տեսակի մասին լավագույնս ասել է Նժդեհը` նմաններին անվանելով հայի տականքՀայի դավաճան տեսակն ամենավատն է: Դրա համար «Հայոց պատմությունը» լոկ դպրոցական առարկա չպետք է լինի մեզ համար, այն մեր ազգի Աստվածաշունչն է: Նույն սխալը տարիներ շարունակ չի կարելի անել, եւ չի կարելի միայն ինքդ քո մասին մտածել, այլ պիտի մտածես նաեւ քո զինվորի մասին, որ նա լավագույն ռազմատեխնիկան ունենա, լինի ուժեղ, համարձակ, իսկ թիկունքում լինեն ադեկվատ ու հասնող մարդիկ: Միակ փրկությունը սրա մեջ է: Հիշո՞ւմ եք` Ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես էին բոլորը զարմացել, որովհետեւ Հայաստանը միակ երկիրն է, որը լքում են, բայց պատերազի ժամանակ` վերադառնում: Մեր համարձակությունը հիմա էլ կհերիքի, պատրաստ ենք  անձնվիրաբար զինվորագրվել, բայց մինչեւ ե՞րբ

Էդվարդ Նալբանդյանը տեսակապով պատասխանում է Ապրիլյան հանձնաժողովի հարցերին

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՒ ՍԱ ԶՈՒՏ ԽՈՍՔԵՐ ՉԵՆ»

– Վարդան, այս օրերին ամենադժվարը սփոփիչ խոսքեր գտնելն էԴուք դրա միջով անցել եք 25 տարի առաջ:

Ինչ ուզում ես արա, ցավը նույնն է ու չի էլ կարող անցնել: Հորս կորցնելուց հետո` տատիկիս ու պապիկիս զուտ ֆիզիկական ներկայությունը կար, նրանք չէին ապրում, նրանց կյանքի գույները կորան ու տեղը հիվանդություններով լցվեցին: Տատիկիս միակ մխիթարանքը իմ ու քրոջս մեջ իր որդուն փնտրելն էր, ապրելու այլ իմաստ չկար: Չեմ էլ ցանկանում մանրամասնել, թե ինչի միջով է անցել է իմ ընտանիքը, ինչի միջով են անցել մեզ հետ բախտակից ընտանիքները: Նրանք շատ էին, մեր կորուստն ու ցավն էլ էր  ընդհանուր, եւ կապը պահպանում էինք զոհված զինվորների ընտանիքների հետ: Այնպես էր դասավորվել, որ հասարակությունն էր մեզ բաժանում մյուսներից, մենք էլ միմյանց հետ էինք շփվում, որովհետեւ իրար ավելի լավ էինք հասկանում, փորձում էինք մեկս մյուսին օգտակար լինել, պահպանել այդ նույն ցավով տառապող ընկերությունը: Ի՞նչ սփոփիչ խոսք պիտի գտնես մի զավակի համար, որ ամբողջ կյանքի ընթացքում հոր կարիք է ունենալու, բայց միայն նրա մասին պատմություններն է լսելու: Ինչքան էլ ինձ պատմեն նրա հերոսությունների մասին, այդ բացը չի լրանալու, որովհետեւ չեմ հասցրել նրան ճանաչել: Ախր, դու էլ մյուսների պես ուզում էիր անձամբ շփվել հորդ հետ, որ ինքը քեզ ասերսա սխալ է, սա` չանես: Ոչ ոքի չեմ ցանկանում, որ զգա այն, ինչ ես եմ զգացել, բայց նույնը կրկնվեց Ապրիլյան պատերազմում: Աշխարհում ամենակարեւորը խաղաղությունն է, ու սա զուտ խոսքեր չեն: Յուրաքանչյուր ադեկվատ հայի ցանկությունն է, որ վերջնական խաղաղություն հաստատվի, որովհետեւ մենք փոքր ազգ ենք ու մի ուրիշ ձեւ ենք վերաբերվում մեր զինվորներին, ցանկացած տեղեկություն բանակի մասին ընկալում ենք ցավագին, որովհետեւ ամեն մեկս մեր ընկերը, բարեկամն ու ընտանիքի անդամն ունենք Հայոց բանակում:

Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից. «Հրապարակ»

Ինչո՞ւ ժամանակին չլքեցիք հայրենիքը, ավելին` Դուք էլ գնացիք բանակ` Ձեր պարտքը կատարելու:

Շատ առիթներ եմ ունեցել դուրս մեկնելու, իմ գործունեությունը որոշակիորեն արտասահմանում ծավալելու, բայց նախընտրել եմ մնալ իմ երկրում, ծառայել, աշխատել, հարկեր մուծել, որպեսզի իմ լուման ունենամ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում: Ամեն մարդ պետք է իր երկրի մասին մտածի, խաղաղություն պարտադրել նախ եւ առաջ հնարավոր է զարգացած, ամուր երկիր ունենալովԻսկ դրա համար պետք է որ նորից արտագաղթ չունենանք, ու կապ չունի, թե երկրի ղեկին ով կլինի, կարեւորը պետք է սիրես քո երկիրը, փորձես քո ներդրումն ունենալ, ու ինքդ քեզ հարց ուղղես` ինչպե՞ս ես դու վերաբերում քո երկրին:

Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել․ «Ժողովուրդ»

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА