o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԵՎ ՇԻՆԾՈՒ ՓԱՍՏԱՐԿՆԵՐՈՎ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՌԴ-ԻՑ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ»

03.04.2020 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԵՎ ՇԻՆԾՈՒ ՓԱՍՏԱՐԿՆԵՐՈՎ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՌԴ-ԻՑ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ»

Շաբաթներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում` քարոզարշավի ժամանակ, հայտարարել էր, թե. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել, զենք է առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»: Վերոնշյալ հայտարարության մասին «Իրավունքը» տեսակետ փորձեց ստանալ հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ, որն այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականն էր: Մեր զրուցակցի պնդմամբ.

ՈՐ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՈՂԻ ՏԱԿ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՈՒԺԵՐ ԿԿԵՆՏՐՈՆԱՑՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ, ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՀՍՏԱԿ Է. ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ

Անպատասխանատու հայտարարություն է՝ բառի բուն իմաստով: Եթե անգամ Զինված ուժերի զինանոցում կա ինչ-որ անսարք տեխնիկա, ապա, նախ` ի՞նչ կարիք կա այդ մասին խոսել հրապարակավ: Եվ հետո` դժվար չէ պարզել անսարքության պատճառն ու վեր հանել մեղավորներին, եթե այդպիսիք կան: Սոցիալական հենարանի կորուստը դրդում է վարչապետին՝ լինել էքսցենտրիկ: Հանրության դժգոհության թրենդն այսօր այլ է եւ ուղղված է վարչապետի եւ իր թիմի դեմ, եւ այդ թրենդը բեկել այլեւս անհնարին է: Ես սկզբունքորեն չեմ բացառում այս կամ այն մասնագիտացված ստորաբաժանման համար որեւէ այլ երկրի արտադրության զինատեսակ գնելը: Սակայն սպառազինությունների ձեռքբերման ռազմավարությունը փոխելը զգալի ռիսկեր է պարունակում իր մեջ, եւ, չեմ կարծում, թե այս կառավարությունը կգնա այդ քայլին: Առաջինը` ռուսական սպառազինությունն իր որակական ցուցանիշներով ոչնչով չի զիջում այլ երկրների արտադրության նույնանման սպառազինությանը, իսկ որոշ չափանիշներով՝ անգամ գերազանցում է: Երկրորդ` մենք ժամանակակից սպառազինությունը Ռուսաստանից գնում ենք զգալիորեն զեղչված, մատչելի գներով: Ռուսական կողմը գնում է այդ քայլին՝ հաշվի առնելով Հայաստանի հետ ռազմավարական դաշինքն ու Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը: Հենց այդ մատչելիության շնորհիվ էլ հաջողվում է պահպանել ուժերի հավասարակշռությունը հակառակորդի հետ սպառազինական մրցավազքում:

Սեռական դաստիարակության անվան տակ մատուցվելու է պղծություն. Դավիթ Ջամալյան.Տեսանյութ

Պարոն Ջամալյան, մի շարք հայտնի զինվորականներ չեն բացառում, որ նման քայլերը միտված են ապագայում, ասենք, ՆԱՏՕ-ից զենք գնելու համար: Ի՞նչ կասեք, հնարավո՞ր է նման սցենարի իրականացում ապագայում:

Այլ երկրներից սիստեմատիկ կերպով սպառազինություն ձեռք բերելու դեպքում հիշատակած առավելությունը չենք ունենա: Սահմանափակ ռեսուրսներով մեր երկրի համար թանկ սպառազինությունը անասելի ծանր բեռ կլինի: Եվ հետո` այդ դեպքում կառաջանան խնդիրներ՝ կապված տարբեր երկրների արտադրության սպառազինության ներդաշնակման հետ: Ի դեպ, տեղին է նշել, որ դա ադրբեջանական բանակի խոցելի կողմերից մեկն է: Համապատասխան մասնագետների պատրաստումը նույնպես լրացուցիչ ծախսեր կպահանջի: Կառաջանան խնդիրներ` ՀԱՊԿ պաշտպանական համակարգի  ինտեգրման հետ կապված: Հետեւաբար, փոխել սպառազինության ձեռքբերման տրամաբանությունը սկզբունքորեն սխալ է եւ վտանգավոր: Չեմ կարծում, թե այս իշխանությունը կգնա այդ քայլին: Եվս մեկ նկատառում. այն, որ հակառուսականության վարձու սպասարկողները (իսկ այդպիսիք մեզանում, ցավոք, քիչ չեն), կարող են նաեւ շինծու փաստարկներով վարկաբեկել Ռուսաստանից զենք ձեռք բերելը, միանգամայն հավանական է: Սակայն պետք է հաշվի առնել, որ նմանների խնդիրը մեկն է` հնարավորինս հեռացնել Հայաստանը Ռուսաստանից. ահա այդ աշխարհաքաղաքական պատվերի կատարմանն են լծված հակառուսականությունը սպասարկող վարձկանները: Ըստ այդմ, չպետք է տրվենք վարձու հակառուսականության քարոզչության մոլորեցնող ազդեցությանը:

Ծնվել է Ապրիլյան պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի առաջնեկը

 

«ԵԹԵ ԹՇՆԱՄԻՆ ՉՊԱՏԺՎԻ, ԱՊԱ ԿԼԿՏԻԱՆԱ»

– Պարոն Ջամալյան, օրերս թշնամին հերթական դիվերսիոն փորձն իրականացրեց հայ-ադրբեջանական սահմանին: Սա ի՞նչ մեսիջ էր:

Հայոց պետությունների հետ պետական սահմանին լարվածություն ստեղծելը եղել ու մնում է մեզ վրա ճնշումներ բանեցնելու Բաքվի մարտավարության կարեւոր տարրերից մեկը: Այս ամենից զատ, առկա է նաեւ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու նպատակահարմարությունը: Այսպես, 2016-ի ապրիլյան ագրեսիայի նախօրեին ադրբեջանական մանաթը կտրուկ արժեզրկվել էր, թեպետ դա, բնականաբար, ապրիլյան ագրեսիայի միակ պատճառը չէր: Հետեւաբար, պետք է իրատես լինել եւ հստակ ֆիքսել` մեր սահմանները խաղաղ չեն լինելու: Ելքը մեկն է` միայն միաժամանակյա մեծ կորուստները կարող են զսպել թշնամուն: Պետք է անհամաչափ հուժկու պատասխանով հնարավոր նվազագույնի հասցնել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը: Հակառակ դեպքում՝ այդ նախահարձակ ակտիվությունը կդառնա ամենօրյա: Եթե թշնամին չպատժվի, ապա կլկտիանա:

Կտրվի՞ արդյոք հիմնարկ ձեռնարկություններին հարկային արձակուրդ.ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА