o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կյանքը պետք է լցնել նպատակային գործերով, որեւէ օգտակար բան կատարել. Հոգեբան

03.04.2020 19:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կյանքը պետք է լցնել նպատակային գործերով, որեւէ օգտակար բան կատարել. Հոգեբան

Ի՞նչ անել, որպեսզի ստեղծված իրավիճակում մարդիկ չբախվեն հոգեբանական խնդիրների, ինչպե՞ս հաղթահարել մեկուսացման շրջանը` այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է հայտնի հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ, ով զրույցը սկսեց լավատեսական նոտայով.

Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններ

-Ստեղծված ինքնամեկուսացված վիճակն  ունի իր դրական ե՛ւ բացասական կողմերը: Դրական ազդեցություն կարող է ունենալ այն իմաստով, որ միավորման մեկնարկ դառնա պառակտված, երկփեղկված հասարակության համար, ինչը խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծում հասարակության հոգեկան կյանքում: Նման իրավիճակներում մարդկանց մոտ ուժեղանում են պաշտպանական ֆունկցիաները: Նրանք սկսում են գիտակցել, որ անկախ այն բանից, թե որ քաղաքական, սոցիալական կամ այլ խմբերում էլ լինեն, պետք է սթափվեն եւ հասկանան, որ բոլորս «մենք ենք»: Հասարակությունը միատարր է այս համաճարակի առջեւ, յուրաքանչյուրս հազարավոր թելերով կապված ենք միմյանց հետ, եւ հենց դա էլ նպաստում է «մենք»-ի զգացողության ուժեղացմանըԲայց սա երկար տեւել չի կարող, սկզբնական շրջանում ադապտիվ հնարավորություններն աշխատում են, բայց հետո գալիս է մի պահ, երբ մարդիկ այլեւս չեն համբերում, թե երբ են տանից դուրս գալու, հասկանում ենք, որ կյանքը դուրս է եկել իր սովորական հունից, եւ այդպես մարդը չի կարող երկար դիմանալ: Հատկապես, երբ չկա հստակություն, թե ինչքան ժամանակ ենք ապրելու մեկուսացված: Երբ չկա մոտ ապագայի նկատմամբ վստահություն, չունենք հարցի պատասխանը, թե ինչքան պետք է դիմանանք: Անորոշությունը կամաց-կամաց մեծանում է, ինչին զուգահեռ մեծանում են նաեւ ներքին տագնապները: Եվ այդ տագնապների ահագնացումը կարող է վնասել մարդու ներաշխարհին` առաջացնելով ընկճախտ, կյանքի իմաստի կորուստ, տրամադրության անկում, անելանելիության զգացում: Այս ֆոնի վրա առաջանում են միջանձնային հարաբերությունների դժվարությունները: Ստեղծված անորոշության վիճակում կարող են կոնֆլիկտներ առաջանալ ամենահամերաշխ ընտանիքներում: Այսինքն` այս անորոշությունը ստեղծում է կոնֆլիկտագեն միջավայրԲացի այդ, գործում է մեկ այլ հոգեբանական օրինաչափություն եւս` փոքր եւ փակ տարածություններում մարդիկ դառնում են ագրեսիվ, անհանդուրժող: Եվ սա ոչ թե նրանից է, որ իրենք վատն են կամ չեն սիրում իրար` չէ, պարզապես հոգեբանական օրինաչափություններ են սկսում գործելԱյնպես որ, պաշտպանական, ադապտատիվ մեխանիզմները երկար չեն կարող գործել, հատկապես, երբ հասկանում ենք, որ մեկուսացված վիճակին զուգահեռ առաջանում են տնտեսական խնդիրներ: Մարդկանց խնայողությունները վերջանում են, պետությունն էլ ինչ-որ փոխհատուցումներ որոշել է անել, բայց ես, ինչպես տեսնում եմ, շատ-շատ փոքր օղակ է իր մեջ ներառում: Չեմ ոււզում վատատեսություն ներշնչել մարդկանց, բայց բոլոր դեպքերում թունելի վերջում լույսը չի երեւում:

Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

Ինչպե՞ս հաղթահարել ստեղծված անորոշ իրավիճակը, որպեսզի հոգեբանական խնդիրների հետ հետագայում չբախվենք:

Կյանքը պետք է լցնել նպատակային գործերով, որեւէ օգտակար բան կատարելՕրինակ` երեխաների հետ կարելի է ավելի շատ զբաղվել, քան սովորական օրերին, երբ դա հնարավոր էր աշխատանքի գնալու եւ գալու հետ միասին: Ցավոք, այս ոչ դինամիկ կյանքը մարդուն դեգրադացնում է, եւ այդպես ապրելը դժվար է:

«ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՐԵՆ ՊԱՀՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ, ՈՎ ԶԳՈՒՄ Է, ՈՐ ԳԵՏԻՆԸ ԻՐ ՈՏՔԻ ՏԱԿԻՑ ԳՆՈՒՄ Է»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА