o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շնորհավո՛ր 30-ամյակդ, ՀՀԿ

03.04.2020 19:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շնորհավո՛ր 30-ամյակդ, ՀՀԿ

ՀՀԿ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ և բոլոր հանրապետականներին` Հայաստանի Հանրապետական կուսակցության 30-ամյակի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերանկախացած Հայաստանի հնագույն կուսակցություններից է, որ կանգնած է Հայոց պետականության վերականգնման ակունքներին: Մենք շատ բարձր ենք գնահատում ՀՀԿ ներդրումն ինչպես պետականաշինության գործում, այնպես էլՀՀԿ ներդրումը մեր ընդհանուր` ազգային-պահպանողական գաղափարախոսության արմատավորման և տարածման գործում:
Բարձր է և ՀՀԿ ներդրումը բանակաշինության գործում: Պատահական չէ, որ ՀՀԿ առաջին կանոնադրությամբ նախատեսված էր ՀՀԿ-ԱԲ կարգավիճակը, այսինքն` պատերազմի հանգամանքներում կուսակցությունն Անկախության Բանակի վերածելը, ինչը և կենսագործվեց Հայոց նոր պետականության աչշալույսին և Արցախյան պատերազմի տարիներին:
Անուրանալի է և ՀՀԿ ներդրումը պետականաշինության գործին իշխանական կուսակցություն լինելու տարիներին: Այժմ էլ, հակազգային ուժերի կողմից ապօրինի իշխանազավթման պայմաններում, ՀՀԿ-ն շարունակում է հանդես գալ պետական ինստիտուտների և ազգային-պետական շահի պաշտպանության դիրքերից` հնարավորինս կանխելով պետությանն ազգային շահին հասցվող վնասները:
Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով, համագործակցելով բոլոր առողջ ուժերի հետ, կհաջողվի վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում և վերադարձնել երկիրը ազգային-պետական շահերի հուն:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր

ՍԻՄ կուսակցության անունից` ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
«Իրավունք» թերթի անունից` գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА