o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԵՄ ԵՍ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ` SIGNAL ՏՈՒՐ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄԱՏՐԻՑԱՅԻՆ

03.04.2020 20:30 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴԵՄ ԵՍ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ` SIGNAL ՏՈՒՐ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄԱՏՐԻՑԱՅԻՆ

Վախից լեղաճաք քայլոները նաեւ ԱԺ ամբիոնից  հայտարարում էին, թե  միայն քչերը կկիրառեն տեխնիկական հնարավորություններ ու հնարքներ, որոնք  բացառում կամ դժվարացնում են վերահսկողությունը, իսկ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը շարունակելու է օգտվել բացառապես բջջային հեռախոսազանգերից եւ SMS-ներից: Այսինքն` սրանք հույս ունեն, որ բացարձակ մեծամասնությունը չի տարբերվի սարսափած ոչխարներից: Հետեւաբար, եկել է ժամանակը ցույց տալու, որ դա այդպես չէ, որ ՀՀ քաղաքացին  արժանապատիվ անհատ է, ով հարգում է իր իրավունքներն ու ազատությունները, իր անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: Ուստի հիմա կներկայացնենք, թե սմարթֆոն ունեցողները ինչպես կարող են պաշտպանվել գաղտնալսումից ու նաեւ հնարավորություն չտալ ֆիքսելու, թե արդյոք զանգահարել կամ նամակ գրել են եւ ումՍմարթֆոնի վրա հնարավոր է տեղադրել ամենատարբեր մեսենջերները, որոնցից ցանկացածը թույլ է տալիս կատարել սովորական եւ տեսազանգեր, նամակներ գրել, իրար նկարներ եւ տեսանյութեր ուղարկել, եւ այլն:

Ինչպես հանրաքվեով փոխել վարչապետին

Գրեթե ԲԱՑԱՐՁԱԿ ապահովություն տվող մեսենջերներն են հանրահռչակ Signal-ը, որից օգտվում են Սնուդենը, ինչպես նաեւ «Տելեգրամը» եւ հայրենական ծագում ունեցող «Զանգին»: Այդ երեքին որեւէ կերպ միջամտել չի կարող ոչ միայն հեռախոսակապի օպերատորը, այլեւ` հատուկ ծառայությունները: Եվ այդ երեքն էլ շատ խնայողաբար են օգտագործում թանկարժեք բջջային ինտերնետը:

ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ապահով են նաեւ այն մեսենջերները, որոնցից օգտվում են շատերը` հիմնականում անվճար միջազգային զանգեր կատարելու համար: Խոսքը հայտնի  Վայբերի եւ Վոթսափի մասին է, գումարած նաեւ ձայնի նորմալ որակ ապահովող Ֆեյսբուքի մեսենջերը: Եվ, իհարկե, կա նաեւ հնագույնը` Սկայպը: Այս բոլորի ընդհանուր թերությունն  այն է, որ եթե օպերատորի մոտ ստեղծվի ձեր SIM քարտի դուբլիկատը, ապա կարող են եւ հասանելիություն ստանալ ձեր զանգերի մատյանին, նամակներին ու փոխանցած ֆայլերին: Բացի այդ, վերը հիշատակված մեսենջերները տիրապետող արտերկրյա կորպորացիաները կարող են նաեւ մասամբ բավարարել պետության հարցումները, ինչպես առանձին անհատների, այնպես էլ օրենքով սահմանված զանգվածի վերաբերյալ: Բացի այդ, այս մեսենջերները թեեւ շատ տարածված են, սակայն  նրանք ավելի շատ բջջային  ինտերնետ են «խժռում», քան վերը հիշատակված բացարձակ հուսալիներըԿան, իհարկե, եւ այլ բազմապիսի մեսենջերներ, որոնք այդքան էլ տարածված չեն, դրանք նույնպես կարող են օգտագործվել, բնականաբար, նաեւ նախօրոք համացանցում կարդալով դրանց անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունը:

ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ. Գնդապետ Դանի նոթերը

Ինչ վերաբերում է տեղորոշվելուց խուսափելու օրինական միջոցներին եւ եղանակներին, ապա ինչպես կասեր պարոն Ծառուկյանը` այդ մասին  հաջորդ դասին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА