o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատերազմը հաղթած մեծ պապս մահացավ տուն վերադարձից երկու օր անց. Մխիթար Հայրապետյան

03.04.2020 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Պատերազմը հաղթած մեծ պապս մահացավ տուն վերադարձից երկու օր անց. Մխիթար Հայրապետյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ մայրիկի երկու պապերը: Պատգամավորը նախ նշեց, որ, ցավոք, նրանցից որեւէ լուսանկար չի պահպանվել:

Մոր հանդեպ նման վերաբերմունքն արժանի է միմիայն դատապարտության. Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյան

Մայրիկիս` մորական կողմից պապիկը եղել է Բաբկեն Ներսեսյանը, բնակվել է Քարհատում (ներկայում` Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում), եղել է տեղի կոլտնտեսության նախագահը: Սերել է գրագետ, կիրթ ընտանիքից, որի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել հայաբնակ տարածքներում: Թեեւ ի պաշտոնե իրավունք է ունեցել ռազմաճակատ չմեկնելու ու իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելու, բայց կամավորությամբ մեկնել է ճակատ` հասնելով մինչեւ Գերմանիա: Շուրջ 200.000 հայորդիների նման մեծ պապս էլ պատերազմից չվերադարձավ. նրա հիշատակը հարգում ենք «Անհայտ զինվորի գերեզմանի» մոտ: Մայրիկիս մյուս պապիկը եղել է Հարությունով Վարդազարը, բնակվել է Գանձակում (այժմ` Ադրբեջանի` մեծությամբ երկրորդ քաղաքը, նախկինում` պատմական Հայաստանի Ուտիք նահանգում): Մասնակցել է պատերազմի ամբողջ ընթացքին, եղել վերջին փուլի ամենաարյունահեղ մարտերից մեկի` Բեռլինի ճակատամարտի մասնակիցը: Մարտական գործողություններից հետո` տունդարձի ճանապարհին, իր հրամանատարության տակ գտնվող զինվորների հետ արժանացել են հյուրասիրության գերմանական քաղաքներից մեկում: Զինվորներին հորդորել է չօգտվել ոչնչից` կասկածելով առատ ու ճոխ սեղանի հավանական թունավորված լինելու մասին: Որպես հրամանատար՝ առաջինն է փորձել սնունդը, եւ, որոշ ժամանակ անց տեսնելով, որ ոչինչ չի պատահում, թույլ է տվել նաեւ մյուսներին ուտել: Ժամանակը պիտի ցույց տար, սակայն, որ «հյուրասիրությունը», այնուամենայնիվ, թունավորված է եղել. Մեծ հայրենական պատերազմը հաղթած մեծ պապս մահացավ տուն վերադարձից երկու օր անց` թունավորումից: Մայրս պատմում է նաեւ, որ պապիկի մեդալներն իրենց տանը պահվում էին մեծ ճամպրուկի մեջ, ու փոքր հասակում իրենք երբեմն խաղում էին դրանցով` չհասկանալով իրական արժեքն ու ձեռքբերման գինը: Ադրբեջանում հակահայկական արշավների ու ջարդերի պատճառով ամեն ինչի հետ նաեւ մեդալներն են թողել-եկել Հայաստան: Մայիսի 9-ը, մեզ համար, ինչպես բոլոր հայ ընտանիքների, մեծ տոն է. նշում ենք ոչ միայն 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, այլ նաեւ, ոչ պակաս կարեւոր Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Առանց «Հարսանիք լեռներում» օպերացիայի, Շուշիի ազատագրման բեկումնային փուլի, այսօր այլ իրականության մեջ կապրեինք:

«Մոդեռնա»-ի մահացու թույնը. Արսեն Թորոսյան - Բիլ Գեյթս համագործակցության շղթան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Այս շարքի արդեն իսկ հրապարակված նյութերն են՝

Նրանք արյուն են թափել` նաեւ հանուն այսօրվա Հայաստանի. Արկադի Խաչատրյան
https://iravunk.com/news/108083

Գերմանացիների հետ դեմ առ դեմ կռիվ եմ տվել. Գեւորգ Պետրոսյան
https://iravunk.com/news/108581

Հպարտություն է, որ հայերն ունեցել են իրենց մեծ լուման Հայրենական պատերազմում. Միքայել Մանրիկյան
https://iravunk.com/news/107678

Մեր ընտանիքն ուղիղ կապ ունի Հայրենական մեծ պատերազմի հետ. Կոնստանտին Օրբելյան
https://iravunk.com/news/107773

Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն. Իրինա Ծատուրյան 
https://iravunk.com/news/108365

Օկուպացիայի պայմաններում հայրս էյֆելյան աշտարակի վրա բարձրացրել է ֆրանսիայի դրոշը. Մադլեն Ասրյան 
https://iravunk.com/news/108109

Մոր տված պատգամը պահեց նրան, ու հայրս մեծ հաղթանակը դիմավորեց Բեռլինում. Արմեն Ներսիսյան
https://iravunk.com/news/107999

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА