o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՕՐ ՎԵՐՋԱՆԱԼՈՒ Է, ՉԷ°, ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ

03.04.2020 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԷՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՕՐ ՎԵՐՋԱՆԱԼՈՒ Է, ՉԷ°, ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ

Այս հանցագործ ու  ցինիկ  անգրագիտությամբ աչքի ընկնող վարչախումբը ամեն օր ցույց է տալիս իր անկարողությունը: Ընդ որում, անկարողություն բոլոր ասպարեզներում` կորոնավիրուսի դեմ պայքարից սկսած մինչեւ տնտեսական ու սոցիալական օրեցօր  սրվող խնդիրների լուծում:

Քայլածներն ամեն ինչ անում են, որ խուսափեն պատասխանատվությունից. Անդրանիկ Նիկողոսյան

Բայց փոխանակ ամոթից ժողովրդի աչքին չերեւան, սրանք  ամեն օր ցուցադրում են իրենց ցինիկ, գռեհիկ, վուլգար էությունը: Իհարկե, այդ  ինքնագոհ  ու զզվելի գռեհկության  շքերթի առջեւում քայլում է խաբեության չեմպիոն Նիկոլը: Իր վերջին շրջանի դուրս տված «մտքի գոհարները» բավարար են, որպեսզի  ժողովուրդը  տար նրա վզակոթին եւ դուրս շպրտեր կառավարության շենքինց: Բավական է հիշել` «կորոնավիրուսը ում շունն է», «պինցետով եւ տնական  օղիով հանելու ենք» մինչեւ «ձեռ եք առնումը» եւ «օրավարձով աշխատող Հայաստանում չկա» ցինիկ արտահայտությունները: Սակայն Նիկոլը  ակնհայտորեն փորձում է վախեցնել ժողովրդին: Արդեն որերորդ անգամ պատմում է ինչ-որ տեսություններ, երբ բոլորը պետք է հիվանդանան, իսկ հետո ով կենդանի մնաց, արդեն կունենա իմունիտետ: Արդեն որերորդ անգամ Նիկոլը ինչ-որ ապոկալիպտիկ տեսարաններ է նկարագրում` ծառերի տակ դրված մահճակալներով. տարօրինակ հիվանդագին  տենդ, նորմալ վարչապետի գլխում այդպիսի բան չպետք է ծագեր: Հետեւապեսկա՛մ վարչապետը նորմալ չէ, կա՛մ միտումնավոր փորձում է սարսափեցնել իր ժողովրդին, եւ հասկանալի է, թե ինչ նպատակով` արդարացնելու համար իր կոնցլագերային  մեթոդները, որոնք, ի դեպ, բացի քաղաքական հնազանդությունից իրավիճակին որեւէ օգուտ չեն տալիս:Նիկոլից հետ չեն մնում իր դեղնակտուց, անփորձ, անտաղանդ  եւ նույնքան ցինիկ ու հայատյաց նախարար կոչեցյալները: Միայն  վատ երազում կարելի էր պատկերացնել, որ հայոց պետության  արդարադատության նախարարը կարող էր լինել  այդ  դպրոցը վերջերս ավարտած, ռոբոտի դեմքով հիմարություններ դուրս տվող ջահելը, որը իրեն թույլ է տալիս իր խունտայի կողմից ստրկացրած քաղաքացիների անհանգստությանը  ծաղրով պատասխանել, թե ամեն ինչ էլ կարա պատահի, կարող է նաեւ երկրագնդի վրա  աստերոիդ ընկնել: Աստերոիդը չգիտենք, բայց որ  իր համաքաղաքացիներին  ձեռ առնող տականքների գլխին մի օր քար կընկնի, հաստատ մի կասկածեք: Ու այն  ժամանակ կտեսնենք` ով ոնց է վնգստալուԼավ, էն կոկորդիլոս բուծող շարժական գույքին որեւէ մեկը չի՞ կարող դարձնել անշարժ գույք, որ իր  ապուշություններով  էս նեղ վիճակում  մարդկանց աչքին չերեւա: Ա՛յ թերուս, հասկացանք, որ բախտդ բերել է ու միայն  մեկ ուրիշ թերուսի իշխանության օրոք  դու գոմի պահակի պաշտոնից բարձր  դիրք կարող էիր ստանալ: Դե ստացել էս, վայելի, բայց ձեն մի հանի: Մտքեր արտահայտելը քո խելքի բանը չէԿան մարդիկ, որոնց  «սեկրետները» վաղուց գաղտնիք չեն: Եվ ում պետք է եւ անգամ ում պետք չէ` էդ սեկրետները գիտեն շատ մեծ ու փոքր մանրամասնություններով, ու կարող են մանրամասն նկարագրել սեկրետները բոլոր կողմից` վերեւից, ներքեւից, հետեւից: Ու թվում է, որ այդպիսի մարդիկ պետք է որ ձենները կտրեն, սուս-փուս աջը քաշած, իրենց համար վայելեն անսպասելի  իրենց գլխներին ընկած պաշտոնները, պաշտոնների աշխատավարձերը, անաշխատ պարգեւատրումները` վարորդներին, քարտուղարուհիներին: Բայց չէ, կյանքի անսպասելի, ինչպես իրենց թվում է, հաջողությունից (այդպես է թվում շատերին, քանի դեռ օրը չի եկել): Սրանց գլուխը սկսել է ֆռռալ, լեզուն էլ խղճուկ ուղեղից ավելի առաջ է ընկել: Կա մի այսպիսի կերպար` Արայիկ Հարությունյան, որն ամենայն լրջությամբ հավատում է, որ ինքը կարող է լինել կրթության, մշակույթի եւ այլնի նախարար: Հիմա էս նախարար կոչեցյալը իր երկրի քաղաքացիների անհանգստությանը, թե ինչի կարող է վերածվել համատարած գաղտնալսումը, պատասխանում է. «Վախիլ միք, ձեր սեկրետը ոչ ոք չի իմանա, ոչ էլ պետք է...»: Հիմա սա կառավարության անդա՞մ է, թե՞, ոնց ասենք, որ մեղմ լինի` փողոցային էժանագին  շրջիկ կրկեսի ծաղրածու: Էս փաստորեն  կայֆե՞ր ես բռնում  հա՜, ժողովրդի վրա, որին ամեն օր սարսափեցնում եք ու ստրկացնում: Հիմա էլ ասում ես` «վախիլ միք»: Չգիտեմ ով-ով, բայց  քեզ մի քիչ վախենալ պետք է, ընդ որում` ոչ թե քո սեկրետի բացվելուց, քո սեկրետը բոլորը գիտեն, այլ ժողովրդի պատժից ու հատուցումիցԵթե  Արսեն Թորոսյանը մի փոքր ամոթ ունենար, վաղուց գետինն  էր մտել, սակայն ամոթ ունենալու համար պետք է լրիվ այլ հատկանիշներով մարդ լինես: Ամոթը սրանց համար չէ: Այս մեկն էլ անամոթաբար հայտարարում է, թե  ժողովրդի որոշ կատեգորիաների մոտ  հատուկ խուճապ է առաջացնում: Հիմա էս  հատուկ դրությունից ոնց որ թե լավ աքլորացել ես, այ գլխավոր գարդասիլ: Բայց մի օր էս  արտակարգ դրությունը վերջանալու է, չէ՞, ու մարդիկ քեզ հարց են տալու` դու ո՞վ դառար, ո՞ր իրավունքով մարդկանց որոշ հատվածներում քեզ թույլ ես տալիս խուճապ առաջացնել, բայց չէ՞ որ դա քրեական հանցագործություն է, չէ՞ որ մարդիկ քեզ համար ճագարներ չեն, դդումներ չեն, որ դու  որոշես` ում մեջ խուճապ առաջացնես, ում մեջ` չառաջացնես, ում վրա ինչ փորձարկում դնես: Գնա քո շրջապատի վրա խուճապ առաջացրու: Թեեւ շրջապատդ արդեն խուճապի մեջ է, որովհետեւ լավ հասկանում է, չէ՞, որ այս արտակարգ դրությունը վերջ է ունենալու, ու էդ վերջը շատերի համար նաեւ իրենց ցինիզմի ու ժողովրդատյացության վերջն է լինելու:

«Մահվան առեւտուր» կամ Նիկոլի հերթական «ինքնախոստովանական ցուցմունքը»

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА