o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրականում կորոնավիրուսից վարակվածների թիվը 5-10 անգամ մեծ է․ Ավստրալիայի գլխավոր բժիշկ

03.04.2020 18:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրականում կորոնավիրուսից վարակվածների թիվը 5-10 անգամ մեծ է․ Ավստրալիայի գլխավոր բժիշկ

Հնարավոր է, որ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակված է ընդհուպ մինչեւ 10 մլն մարդ, ամենեւին ոչ մեկ միլիոն: Այսպիսի կարծիք է հայտնել Ավստրալիայի գլխավոր բժիշկ Բրենդան Մերֆին: Նրա խոսքով՝ որոշ երկրներում անցկացվում են կորոնավիրուսի անբավարար քանակությամբ անալիզներ, այս պատճառով հիվանդացության պաշտոնական վիճակագրությունը ստույգ չի արտացոլում իրական իրավիճակը: «Աշխարհում վարակվածների թիվն անցել է միլիոնից: Բայց մենք կարծում ենք, որ իրական թիվը 5-10 անգամ մեծ է»,- ասել է նա: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, մասնագետը նշում է, որ նույն Չինաստանում, որը բռնկման էպիկենտրոնն էր, միայն վերջին շրջանում են սկսել վիճակագրության մեջ հաշվարկել նաեւ ախտանիշներ չունեցող պացիենտներին: 

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության դեպքերը գերազանցել են 100 հազարը

Նկատենք, որ Բրենդան Մերֆին միակ մասնագետը չէ, ով նման գնահատական է հնչեցնում։ Մի շարք հեղինակավոր մասնագետներ եւս, հիմնվելով այն փաստի վրա, որ կորոնավիրուսի վարակը վարակակիրների հիմնական մասի մոտ որեւէ տեսանելի ախտանիշով չեն արտահայտվում, ի տարբերություն, ասենք, գրիպի, իրենց հերթին են վստանությամբ պնդում, որ իրականում աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների պաշտոնական ցուցանիշները մոտավորապես նույն չափով՝ 5-10 անգամ պակաս է իրական վիճակից։ Ու եթե այդ վարկածը նաեւ գիտականորեն ու պաշտոնապես հաստատվի, դա միանգամից կցրի կորոնավիրուսի բարձր մահացություն առաջացվնելու մասին վարկածը։ Այն առումով, որ ի տարբերություն վարակվածների, մահացածների վիրակագրությունը հիմնականում համապատասխանում է իրականությանը։ Այսինքն, որ փաստացի ոչ թե ներկայիս մոտ 1 միլիոն պաշտոնական վարակվածներին է բաժին ընկնում մոտ 50 հազար մահացած, այլ՝ մոտ 10 միլիոնին։ Իսկ դա էլ կնշանակի, որ կորոնավիրուսից մահացությունը վարակվածների ոչ թե մոտ 5, այլ՝ 0,5 տոկոսի մոտ է, ինչը համադրելի է սորվորական գրիպից մահացության հետ, եւ, բնականաբար, ներկայիս համաշխարհային խուճապի կարիքն ամենեւին էլ չկա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА