o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանե՛ք ստելու մշակույթը Մակունցի միջից

03.04.2020 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հանե՛ք ստելու մշակույթը Մակունցի միջից

Ազգային ժողովն այս շաբաթ «զոռով-շառով» մի կերպ անցկացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որով երկիրն, ըստ էության, վերածում են էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի՝ գաղտնալսելով ամենքին ու ամենուր: Նախագիծը շտապեց ստորագրել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Իշխանությունն էլ ինքն իրեն արդարացրեց՝ դրոշակ սարքելով եվրոպական փորձը: Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ նշել էր. «Այն բոլոր երկրները, որտեղ պանդեմիայով պայմանավորված հայտարարվել է արտակարգ դրություն, պետությունը ձեռնարկում է արտակարգ միջոցներ: Այդ միջոցառումները ենթադրում են սահմանափակումներ, օրինակ՝ տեղաշարժի կամ այլ, որոնք կան նաեւ Հայաստանում՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո: Շատ երկրներում՝ Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ եւ այլն, GPS լոկացիայով տեղորոշելով մարդկանց տեղանքը, միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը»:

Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ, եւ նույնկերպ իր խափանման միջոց կալանքը չեն փոխելու. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

Իհարկե, Մակունցի վստահ տոնով արված հայտարարությունը կարելի էր «հալած յուղի» տեղ ընդունել, եթե նույն Գերմանիայի մասին լուրերը չզարմացնեին հենց այդ երկրում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք վստահեցնում էին, որ նման բան չկա: «Իրավունքը» տեղեկությունը ճշտելու համար դիմեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդարան: Մեր հարցմանն ի պատասխան առաջնորդարանի քարտուղար, Բարեշնորհ ՍԱՅԱԹ սարկավագ ԲՈՅԱՋՅԱՆԸ տեղեկացրեց հետեւյալը. «Գերմանիայում դեռ քննարկում են այդ հարցը, եւ օրենքը ընդունված չէ: Եթե անգամ ընդունվի, ընդհանուր տենդենցն այն է, որ դա պիտի լինի կամավորության սկզբունքով»:

Իրեն տրանսգենդեր կին համարող Լիլիթ Մարտիրոսյանի հայցը դատարանը մերժեց

Այսքանից հետո մեզ մնում է միայն ավելացնել, որ Մակունցը ճիշտ էր՝ մշակույթն իրոք իր մեջ է, ավելի կոնկրետ՝ ստելու մշակույթը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА