o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՍԱՀՄԱՆԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՇԵՄ»

03.04.2020 19:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՍԱՀՄԱՆԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՇԵՄ»

Խմբագրություն է դիմել քաղաքացի Հովհաննես Գյոզալյանը` խնդրելով  պարետին հասցնել իր առաջարկությունը, թե ինչպես  համախմբված դուրս գալ այս իրավիճակից: Քաղաքացին ասում է, թե  բռունցք դառնալը եւ կորոնավիրուսին միասնական դիմակայելը պետք է լինի ոչ թե դատարկ խոսք, այլ` կոնկրետ գործողություն: Նա առաջարկում է, որ  պետական պաշտոնյաները  ոչ միայն զրկվեն իրենց սիրելի  ամենամսյա պարգեւատրումներից, այլ նաեւ գերբարձր աշխատավարձերից: Քաղաքացին առաջարկում է սահմանել պետական պաշտոնյայի առավելագույն աշխատավարձ 300 հազար դրամի չափով եւ նվազեցնել այդ սահմանագծին բոլոր նրանց աշխատավարձերը` սկսած վարչապետից, ով ստանում է դրանից ավելին: Խնայված գումարները  քաղաքացին առաջարկում է ուղղել ներկայիս գնաճի պայմաններում արժեզրկված, նպաստների ու թոշակների ինդեքսավորմանը, ինչը թույլ կտա առանց այդ էլ աղքատության մեջ տառապող մարդկանց  գոնե մի փոքր շունչ քաշեն:

Նախարարությունը ներկայացրել է՝ ինչպես տանը բուժել կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА