o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարտ ամսին կիտրոնի գինն աճել է 29․3 տոկոսով, խնձորը՝ 25․6, սխտորը՝ 19․4 տոկոսով

03.04.2020 17:52 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Մարտ ամսին կիտրոնի գինն աճել է 29․3 տոկոսով, խնձորը՝ 25․6, սխտորը՝ 19․4 տոկոսով

2020 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ 2019-ի նույն ամիսների համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում՝ 0.1 տոկոսի չափով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Փետրվար ամսին գազի դիմաց չվճարող որոշ բաժանորդների պարտքը մինչև 900 հազար դրամ է. «Գազպրոմ»

Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գինը նվազել է 2.9 տոկոսով, 0.3 տոկոսով նվազել է տնային գործածության առարկների գները՝ կենցաղային տեխնիկա։ Հանգստի եւ մշակույթի ոլորտում եւս նվազում է գրանցվել՝ 1.3 տոկոսով։ Կապի ոլորտում նվազումը կազմել է 0.1 տոկոս։

Այս ամենին զուգահեռ՝ 8 տոկսով աճել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գները, 2.7 տոկոսով աճել է հագուստի եւ կոշիկի գները։ Բնակարանային ծառայությունների, ջրի, գազի, էլեկտրաէներգիայի եւ վառելիքի այլ տեսակների գներն աճել են 1.1 տոկոսով, 2.1 տոկոսով աճ է արձանագրվել առողջապահության ծառայությունների ոլորտում։ Ռեստորանների եւ հյուրանոցների ծառայությունների գներն աճել են 1.4 տոկոսով։ Տրանսպորտային ծառայություններին գներն աճել են՝ 2.1, իսկ կրթական ծառայությունների գները՝ 3.7 տոկոսով։ 3 տոկոսով աճել է նաեւ տարբեր ապրանքների եւ ծառայությունների գները։

2020 թվականի միայն մարտ ամսին՝ 2019-ի մարտի նկատմամբ 0.9 տոկոսով մրգերի գնաճ է արձանագրվել։

Մասնավորապես, ըստ հրապարակված տվյալների՝ ամենաշատն աճել է կիտրոնի գինը՝ 29.3 տոկոսով, խնձորինը աճել է 25.6 տոկոսով, խաղողը՝ 19.6 տոկոսով, նարինջը՝ 12.5, տանձը՝ 11.4, նուռը՝ 7.2, իսկ մանդարինը 7 տոկոսով։ Նվազել է միայն բանանի գինը՝ 18.3 տոկոսով։

Բանջարեղենի եւ կարտոֆիլի գները նույն ամսում գնանկում են արձանագրել ընդհանուր առմամբ 6.6 տոկոսով։

Էականորեն նվազել է կաղամբի գինը՝ 53.6 տոկոս, 17.5 տոկոսով նվազել է սոխի գինը։ Կարտոֆիլի գինը նվազել է 11 տոկոսով, խառը կանաչեղենը 10.8 տոկոսով, սունկը 9 տոկոսով, կանաչ սոխը՝ 6 տոկոսով, պղպեղը 3 տոկոսով։

Այնուամենայնիվ, բանջարեղենի որոշ տեսակների գներն աճել են՝ 29.3 տոկոսով աճել է ճակնդեղի գինը, սխտորի գինն աճել է 19.4 տոկոսով, սմբուկի գինն աճել է 8.5 տոկոսով, 6.2 տոկոսով աճել է վարունգի գինը։ Գազարի եւ լոլիկի գներն աճել են համապատասխանաբար՝ 0.7 եւ 0.4 տոկոսներով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА