o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի օրենքի ընդունումից առաջ պարետ Ավինյանի հեռախոսահամարը գրանցվել է «Սիգնալ» հավելվածում․ factor.am

03.04.2020 17:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնի օրենքի ընդունումից առաջ պարետ Ավինյանի հեռախոսահամարը գրանցվել է «Սիգնալ» հավելվածում․ factor.am

Աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար պաշտոնական Երևանը քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենսդրական փաթեթ ընդունեց: Այս մասին գրում է factor.am-ը։

Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 14 օրով սահմանափակվել է Ձորագյուղի ելումուտը

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար: Հայաստանում, սակայն, քաղաքացիները միանշանակ չընդունեցին, որ իրենց հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, խոսակցության սկզբի և ավարտի մասին տեղեկությունները տնօրինելու է նաև երրորդ անձը՝ պետությունը: «Արդյոք մենք, մեր հայրենակիցները չունե՞ն այդ իրավունքը, որ օր առաջ տեղեկացված լինեն, որ իրենք ունեցել են շփում վարակակիր քաղաքացու հետ»,- ասաց Ավինյանը: Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև վստահեցրեց, որ օրենքով խոսակցության բովանդակությունը որևէ մեկին հասանելի չի լինելու: Պարետի այս հավաստիացմանը կասկածանքով վերաբերվողները շտապեցին այլ ելքեր փնտրել: Հնարամիտները հորդորեցին օգտվել ամերիկյան «Սիգնալ» հավելվածից: Այս ծրագիրը խոսակցությունը երրորդ անձի չի փոխանցում, եթե անգամ որևէ երկրից պաշտոնական գրություն է ուղարկվում: Ի դեպ, նշենք, որ օրենքի ընդունումից հետո «Սիգնալ» հավելվածի օգտատերերը արձանագրեցին, որ բաժանորդների թիվն օր օրի ավելանում է»:

Ըստ աղբյուրի՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատել է, որ աղմկահարույց օրենքի ընդունումից հետո «Սիգնալից» են սկսել օգտվել նաև քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ, որոնք անմիջական կապ են ունեցել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծի հետ:

«Վանեցյանի գաղտնալսումը եղավ, իսկ հաջորդ օրը «Սիգնալ» մուտք եղավ: Արդեն իսկ շատ մարդիկ ներբեռնել էին ծրագիրը նախորդ իրադարձություններից հետո: Այս անգամ էլ ասեմ, որ բավականին մեծ ներհոսք եղավ ու կարող եմ ասել, որ զավեշտալի բան էլ կա, երբ տեսնում ես, որ մարդիկ, որոնք կապ ունեին այդ օրենքի հետ, հապճեպ «Սիգնալ» են քաշում»,- ասել է Մարտիրոսյանը: Փորձագետը կարծում է, որ քաղաքացիները կշարունակեն օգտվել դասական բջջային կապերից:

«Թեև այս պահին վիճակագրություն էլ չկա, թե հայաստանցիների քանի տոկոսն է օգտվում «Սիգնալ» հավելվածից: Factor TV -ն պարզել է, որ բոլորովին վերջերս, ընդամենն օրեր առաջ՝ մարտի 24-ից, հավելվածից սկսել է օգտվել նաև ինքը՝ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, մարտի 20-ից` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մարտի 13-ից` վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Վերջին օրերին էլ ընդդիմադիրներն են ակտիվորեն գրանցվում այս համակարգում: Իշխանական շրջանակներից Factor TV-ին փոխանցել են, որ հավելվածում գրանցվել շատերն են ցանկանում, բայց առայժմ ձեռնպահ են մնում՝ ավելորդ ուշադրությունից խուսափելու համար: Նրանք փոխարենն ընտրել են «Տելեգրամը», որի շուրջ նման քննարկումներ դեռ չկան: Ի դեպ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից «Սիգնալ» հավելվածից օգտվելու փաստը չէր վրիպել նաև ընդդիմադիր ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի աչքից: Այս մասին նա ասել էր ԱԺ-ում»: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից Factor TV-ին հետաքրքրվել է՝ եթե օրենքն անվտանգ է՝ ինչու են հենց նախագծի հետ փոխկապակցված անձինք այս շրջանում գրանցվում «Սիգնալ» հավելվածում:

«Սկսում են հասկանալ, թե որքան լուրջ է վերահսկողությունը դառնում, որովհետև այդ օրենքը ենթադրում է բոլորի վերահսկողությունը, ինչը լրջացնում է հավաքագրվող տվյալները և չկա հանրային վերահսկողություն հավաքագրման և կիրառման հետ կապված»,- նշել է նա: «Սիգնալ» հավելվածն անվտանգ է, բայց փորձագետն ասում է, որ հույսը միայն ծրագրի հնարավորությունների վրա դնել պետք չէ:

Ըստ աղբյուրի՝ եթե, օրինակ, հեռախոսում այլ հավելվածներ վիրուսակիր լինեն, ապա այն ինչ-որ առումով կխափանի «Սիգնալի» բնականոն աշխատանքը: Մասնագետը խորհուրդ է տալիս առավել հաճախակի թարմացնել հեռախոսի օպերացիոն համակարգը», գրում է կայքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА