o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկու անգամ քաղցկեղին հաղթած տղամարդը մահացել է կորոնավիրուսի բարդություններից․ Daily Star

05.04.2020 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երկու անգամ քաղցկեղին հաղթած տղամարդը մահացել է կորոնավիրուսի բարդություններից․ Daily Star

Անգլիական Մերիսայդ կոմսության Ուիրալ շրջանից 79-ամյա Դեւիդ Ալեքսանդր Ուիլյամսը երկու անգամ հաղթել է քաղցկեղին, սակայն մահացել է կորոնավիրուսային վարակից՝ ախտանիշների հայտնվելուց ընդամենը մի քանի օր անց։ Այս դեպքի մասին պատմել է Daily Star թերթը։

Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է աձանագրվել

Ուիլյամսը առողջ եւ ակտիվ մարդ էր, թեեւ նախկինում երկու լուրջ քաղցկեղային հիվանդություն էր տարել։ Մարտի վերջին նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել, սակայն նա փորձել է հաղթահարել դրանք տանը։

Շաբաթ օրը, մարտի 28-ին, Ուիլյամսը սկսել է ծանր շնչել։ Նրա կինը շտապօգնություն է կանչել, եւ նրան հոսպիտալացրել են։ Arrowe Park Hospital-ում Ուիլյամսի մոտ ախտորոշել են կորոնավիրուսային վարակի բարդություններ՝ պնեւմոնիա եւ սեպսիս։ Երկուշաբթի, մարտի 30-ին, նա մահացել է։

Ուիլյամսը կին, 4 զավակ եւ 4 թոռ ուներ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА