o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլյան մարտական գործողությունները չպետք է շահարկվեն որեւէ նպատակով. Հրանտ Սարկիսով

03.04.2020 02:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլյան մարտական գործողությունները չպետք է շահարկվեն որեւէ նպատակով. Հրանտ Սարկիսով

«Ուղիղ 4 տարի առաջ, հաշված ժամերի տարբերությամբ տմարդի հակառակորդը, նախահարձակ լինելով, շարժվեց մեր պատմական տարածքների վրա: Պետական սահմանի անառիկությունը պատիվ ունեին պահելու ու պաշտպանելու 18-20 տարեկան առյուծասիրտ ժամկետայինները, երիտասարդ ու բանիմաց սպայակազմը, ինչպես նաեւ փորձառու բարձր հրամանատարական կազմը…», - այս մասին գրում է ապրիլյան պատերազմի մասնակից, ավագ սերժանտ ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎԸ  եւ մանրամասնում. «Մեր տղաները ցուցադրեցին անհամեմատ քաջասրտություն ու իրենց պապերին հարիր անվախություն՝ տապալելով հակառակորդի հատուկ նշանակության խմբերը: Պատերազմը չի լինում առանց զոհերի, կորուստների… մենք ունեցանք անհամեմատ ծանր կորուստներ՝ 100-ից ավելի Մայրեր դարձան սգամայր, հագան սեւ զգեստ. այդպես մինչեւ իրենց կյանքի մայրամուտը։ Նրանցից յուրաքանչյուրը, վստահաբար, մեծ փառքով ու պատվով է կրում սգավոր լինելու ծանր բեռը, քանի որ նրանց ծնած, սնած, դաստիարակած քաջ տղաները՝ հակառակորդին թույլ չտվեցին հասնել իր բաղձալի նպատակին, այն է՝ գրավել Արցախ աշխարհըՓառք մեր Մայրերին, խոնհարվում եմ Ձեր առջեւ, քանի որ միայն հայ Մայրը, կարող է այնպես դաստիարկել, որ 18-20 տարեկան երեխան իր կյանքի գնով պահի ու պաշտպանի իրեն վստահված պետական սահմանի անառիկությունը, Պատիվ ունեմ... Թերեւս պարտավոր եմ նշել անուններ, ովքեր մարտիրոսվեցին, նրանց ում ես պատիվ եմ ունեցել ճանաչելու՝ մայոր Հայկ Թորոյան, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյան, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյան, ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյան, կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյան, Ռաֆիկ Հակոբյան, Նոդար Մարգարյան ու էլի տղերք, ում չեմ ճանաչել՝ Ադամ Սահակյան, Արմենակ Ուրֆանյան, Անդրանիկ Զոհրաբյան, կամ ճանաչել եմ, սակայն հեռվից, առանց որեւէ անձնական շփման... Աստծո Լույսը իջնի Ձեր վրա, իսկ Ձեր մայրերին ու հայրերին՝ ուժ ու կորով, համբերություն ու փառք... Հիշելով նահատակվածներին՝ պարտավոր եմ հիշել նաեւ ողջերին, ովքեր կռվում ու պաշտպանում էին մեր ու բոլորիս Հայրենիքի պետական սահմանի անառիկությունը ոչ պակաս, քան հանուն հայրենիքի գլուխ դրած մեր քաջերըՆրանք են՝ գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյան, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյան, փոխգնդապետ Արթուր Դարբինյանը, փոխգնդապետ Նորիկ Ավետիսյանը, կապիտան Սրեգեյ Աղաբաբյանը, կապիտան Հայկ Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Արտակ Հակոբյանը, ավագ լեյտենանտ Հակոբ Առաքելյանը, լեյտենանտ Տոնիկ Մարտիրոսյանը, ավագ լեյտենանտ Գաբրիել Գաբրիելյանը, սերժանտ Միշա Եգորյանը, կրտսեր սերժանտ Արման Վարդանյանը, շարքային Անդրանիկ Ջուլհակյանը, շարքային Արսեն Ստեփանյանը, շարքային Ռուբեն Առաքելյանը, շարքային Արգիշտի Ղարդաշյանը, կրտսեր սերժանտ Սարգիս Նիազյանը, սերժանտ Էդգար Մինասյանը, կրտսեր սերժանտ Շուլի Հակոբյանը, սերժանտ Ժորա Աֆրիկյանը, սերժանտ Ռաֆայել Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Արսեն Մանասյանը, շարքային Բորիկ Բաղդասարյանը, շարքային Հարութ Բադալյանը, շարքային Վարդան Ղարամյանը, շարքային Գեւորգ Հարությունյանը, շարքային Արթուր Աղասյանը, շարքային Սեյրան Մարգարյանը եւ այլք. մի ամբողջ շարք, թիվ կա աստղերին, թիվ չկա մեր քաջերինԽոնարհվում եմ Ձեր ծնողների առջեւ, որ նման որդիներ են ծնել ու սնել, ովքեր իրենց վրա դրված պարտականությունները կատարել են ու տվել են իրենց սուրբ պարտքը հանդեպ Հայրենիքը, հանդեպ Հայը, պաշտպանել են Հայկական Ինքնիշխանությունը... Դուք բոլորդ ժխտել եք այնժամ գործող բոլոր պատերազմական օրենքները, քանի որ երիտասարդ տղաները պարտության մատնեցին փորձառու, վարձու հատուկ նշանակության խմբերին։ Կեցցե՛ք... Ապրիլյան մարտական գործողությունները խորը հետք թողեցին բոլորիս կյանքում. բոլորիս անխտիր՝ մասնակից կամ ոչ մասնակից, ճանաչող կամ չճանաչող, առահասարակ բոլորիս՝ Հայերիս... Ապրիլյան մարտական գործողությունները չպետք է շահարկվեն որեւէ նպատակով՝ քաղաքական կամ ոչ քաղաքական, ի օգուտ կամ ի հեճուկս... Այո՛, մենք ունեցել ենք մեղավորություն, անզգուշություն, որոնք պետք է շտկվեն: Անհրաժեշտ է ոչ թե՛ գոռալ այդ սխալների մասին, այլ պետք է յուրաքանչյուրն իր մասով կատարի քայլ այդ խնդիրների լուծման համար՝ լինի դա Հանրապետության Նախագահը, վարչապետը պատգամավոր, դատավոր, պետական այլ պաշտոնյա, միջին վիճակագրական քաղաքացի, բիզնեսմեն, հարուստ, աղքատ, օլիգարխ կամ պանդուխտ

Հայաստանն օր օրի ավելի է կտրվում աշխարհից. Անդրանիկ Նիկողոսյան

Բոլորս պետք է մտածենք ու գործենք միայն ու միայն հանուն պետական
ու հանրային շահի, որ մեր ունեցած զոհերն ու վիրավորները, թափված արյան յուրաքանչյուր կաթիլը չլինեն անիմաստ, մենք պարտավոր ենք շարունակել նրանց կատարածը՝ պայքարել հանուն ու միայն հանուն Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հզորացման, ուժեղացման, անկախության համար, քանի որ դա է բոլորիս Սուրբ պարտքը՝ մեր նախնիների հիշատակի, մեր ունեցած կորուստների ու մեր խղճի առջեւ:

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ․ քննարկվել են մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման ու տեսադիտարկման համակարգերին վերաբերող թեմաներ

Հ.Գ. Պատիվ ունեմ մասը լինելու մի ընտանիքի, որը կոչվում է «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն»։ Եւ շատ կարեւոր է թե ում հետ ստեղծեցինք այդ ընտանիքը. Աֆրիկյան Ժորա, Հակոբյան Շուլի, Գասպարյան Ռազմիկ, Գրիգորյան Արտյոմ, Գաբրիելյան Յուրիդա, Խաչատրյան Գեւորգ, Կրպեյան Ռաֆայել, Թորոսյան Հայկ, Աթանյան Վահե, Հակոբյան Դավիթ, Բադալյան Հարություն...»:

Տավուշի մարզի Խաչարձան գյուղում հրդեհվել է երկհարկանի տուն․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА