o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեն Սիմոնյանի ընկերոջ վարկային կազմակերպությունում տոկոսներն ավելանում են

02.04.2020 20:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ալեն Սիմոնյանի ընկերոջ վարկային կազմակերպությունում տոկոսներն ավելանում են

Iravunk.com-ը բազմիցս անդրադարձել է Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ին, նշելով, որ այն պատկանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկերոջը՝ Վահե Բադալյանին, որը մայրաքաղաքում հայտնի է կեղծ բարերար մականվամբ: Մեր աղբյուրը հայտնում է, որ Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ն, ոչ միայն իր հաճախորդներին վարկային արձակուրդ չի տրամադրում, այլև տոկոսադրույքներն է բարձրացնում: Քաղաքացիներն անվերջ բարձրաձայնում են այս մասին, սակայն հասկանալի պատճառներով վերոնշյալ վարկային կազմակերպությունը շարունակում է անել այն,ինչ ցանկանում են իր նախկինում ՀՀԿ-ական, ներկայիս՝ ՔՊ-ական ղեկավարները:

Իշխանությունը դեմ քվեարկեց քաղաքացիներին վարկային արձակուրդ տրամադրելու Տիգրան Ուրիխանյանի նախագծին

Հենց այստեղից պարզ է դառնում, որ կեղծ բարերար Վահե Բադալյանին առանձնակի դուխ են տալիս, անգամ արտակարգ դրության պայմաններում:

Հ.Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА