o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոգատարություն եվ ոչ թե բիզնես. դիմակների անվճար կարում եվ տրամադրում

02.04.2020 19:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հոգատարություն  եվ   ոչ թե  բիզնես.  դիմակների անվճար կարում  եվ տրամադրում

Արդեն մի քանի ամիս, աշխարհը  պայքարում է նոր կորանվիրուսի դեմ, Չինաստանի Վուհան քաղաքից սկիզբ առած վիրուսը  հասել է մի շարք երկրներ, այդ թվում նաև Հայաստան: 

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է. Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը

Այսօր մեր հասարակությունը ավելի քան զգոն, բարեխիղճ և հոգատար պետք է լինի միմիանց նկատմամբ և խանութներում իրար հետ մի կտոր հացի համար կռիվ անելու փոխարեն պետք է մտածել թե յուրաքանչյուրս ինչ ներդրում կարող ենք ունենալ ճգնաժամային իրավիճակից արագ դուրս գալու համար:

Ներկայումս ամենազարգացած երկներում կա դիմակների շատ մեծ պահանջարկ, դեղատներում դրանք վաճառվում են կրկնակի նույնիսկ եռակի գնով և կայծակնային արագությամբ, իսկ շատ դեպքերում առհասարակ չեն լինում:

Նման արտակարգ իրավիճակում,  երբ կա դիմակների և մեկուսիչ հագուստների մեծ պահանջ, մեզանում կան գործարարներ ովքեր նախաձեռնել են դրանց հայրենական արտադրությունը, սակայն չեն վերածել դա բիզնեսի և տրամադրում են ամբողջովին անվճար:                

Այսպիսի հայրենանվեր գործունեություն է ծավալել ,,Պահապան,, ՍՊԸ-ն, որի  տնօրեն  Վիկա Մելիք-Սարգսյանի նախաձեռնությամբ իրենց մոտ արտադրվում են  մարդկանց վարակիչ  հիվանդություններից, այդ թվում կորոնավիրուսից, պաշտպանելու համար պաշտպանիչ դիմակներ ինչպես նաև մեկուսացիչ հագուստներ եւ ապա դրանք  ԱՆՎՃԱՐ տրամադրում են դրանց կարիքը ունեցող մանկական հաստատություններին: Այսպես այդ կարգով արդեն դիմակներ են տրամադրվել Ավան-Առինջ համայնքի թիվ 55, 56 մանկապարտեզների, «Լոլո», «Ամենագետներ» և «Տունտունիկ» նախակրթարանների, ինչպես նաև թիվ 180 միջնակարգ դպրոցին բալիկներին:  

«Տունտունիկ» նախակրթարանների տնօրենը մեզ հետ զրույցում  նշեց, որ , չնայած նրան , որ այժմ նախակրթարանները չեն աշխատում, ծնողներին զանգահարել են և տրամադրել անհրաճեշտ պարագաները: Մենք զրուցեցինք նաև թիվ 180 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարինե Գաբրիելյանի  հետ, ով իր շնորհակալությունը հայտնեց այս ճգնաժամային իրավիճակում ցուցաբերված հոգատարության համար: Նույնը կատարվել է այլ հաստատություններում:

Իսկ թե որտեղից է հումքը և ինչպես առաջացավ այդ միտքը պատասխանեց Վիկա Մելիք-Սարգսյանը. ՙՙԵրբ լարված իրավիճակ ստեղծվեց հարևան երկիր Իրանում , մենք հասկացել էինք, որ անխուսապելի է, որ այդ վիրուսը չմտնի Հայաստան : Արագ կազմակերպեցինք հումքի մուտքը Իրանից  , իսկ սարքավորումները ունեինք դեռ շատ վաղուց քանի որ արդեն երկար տարիներ  գործում է մեր կարի արտադրամասը՚՚:

 

Եղեք առողջ և պահպանեք հիգիենայի կանոնները ։

 

Աննա Կոստանդյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА