o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս քաոսային վիճակի պատասխանատուն հենց միայն ԱՆ նախարարն է

02.04.2020 17:18 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Այս քաոսային վիճակի պատասխանատուն հենց միայն ԱՆ նախարարն է

Լսեցի ԱՆ նախարարի մամլո ասուլիսը : Մեկնաբանություններ չեմ կարողանում տալ: Ան նախարարը իմանալով որ գնում է ասուլիսի բացարձակապես չի տիրապետում ոչ մի թվի ,կամ էլ տիրապետում է ,բայց չի ցանկանում հրապարակել ինչ ինչ նկատառումներով: Կրկին անդրաառնամ թեստերին: Թորոսյանը չկարողացավ ռեալ պատասխանել ՀՀ ում քանի ռապիդ և քանի ՊՇՌ թեստեր կան ,մի բան էլ ավելին ,հեգնանքով պատասխանեց, որ եթե լրատվականից հարցումը գրավոր ներկայացնեն,միգուցե հաշվապահությունը 10 րոպե ժամանակ գտնի և պատասխանի: Կամ որևէ մասնագետ կարող է ինձ բացատրել ի՞նչ է նշանակում հայտնաբեվել են դրական ,բայց թեթև ընթացք ունեցող հիվանդներ,որոնք կարող են տանը բուժվել:Ի՞նչ է սա նշանակում,նրանք վարակակիրներ չեն: Կամ հայտարարում է ,որ այսօրվա հայտնաբերված վարակակիրների մեջ կան բերովի դեպքեր,և այդ մարդիկ ունեցել են շփման փոքր շրջանակ ու հիմա փնտրում են այդ շրջանակը:Հերթական անպատասխանատու մոտեցումը ,հերթական բաց թողումը :Նախ ի՞նչու են սահմանները բաց ,և եթե կան որոշակի թույլ տվություններ բաց սահմանների ,ինչու եկողները չեն մեկուսացվում: Մյուս ամենկարևոր խնդիրը ,որը չափազանց անհանգստացնող է կոչ են անում տանից դուրս չգալ ,սակայն պոլիկլինիկաներից զանգում և երեխաներին կանչում են պատվաստումների : Այս քաոսային վիճակի պատասխանատուն հենց միայն ԱՆ նախարարն է մեղավոր: Այսքանից հետո միայն մի բան կարող եմ ասել ,կգտնվեն մարդիկ ,ովքեր կասեն. « ինչ կարողացան արեցին» , «որ երկրում չի եղել» , «բոլորդ դարձել եք մասնագետ»,կամ հերթական անգամ խնդիրը կբարդեն Էջմիածինցի կնոջ վրա :
Առողջ եղեք !

«Միայն հիացմունքի և երախտագիտության խոսքեր կարելի է ասել»․ԱՀԿ-ն Ուհանին շնորհավորել է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի և հաղթանակի համար

Գրում է Պարացելսուս հկ-ի նախագահ Նունե Ներսիսյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА