o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էս արտակարգ դրությունը մի օր վերջանալու է չէ՞, պատասխան եք տալու

02.04.2020 14:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Էս արտակարգ դրությունը մի օր վերջանալու է չէ՞, պատասխան եք տալու

Այս հանցագործ ու  ցինիկ  անգրագիտությամբ աչքի ընկնող վարչախումբը ամեն օր ցույց է տալիս իր անկարողությունը: Ընդ որում , անկարողություն բոլոր ասպարեզներում` կորոնավիրուսի դեմ պայքարից սկսած մինչեւ տնտեսական ու սոցիալական օրեց օր սրվող խնդիրների լուծում:

Կոչ եմ անում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի ու կառավարության պատասխանատուների գործողություններն ու անգործությունը, տալ քաղաքական գնահատական․ Արթուր Վանեցյան

Բայց փոխանակ ամոթից ժողովրդի աչքին չերեւան, սրանք  ամեն օր ցուցադրում են իրենց ցինիկ, գռեհիկ, վուլգառ էությունը: Իհարկե, այդ  ինքնագոհ  ու զզվելի գռեհիկության  շքերթի առջեւում քայլում է խաբեության չեմպիոն Նիկոլը: Իր վերջին շրջանի դուրս տված «մտքի գոհարները» բավարար են, որպեսզի  ժողովուրդը  տար նրա վզաքոթին եւ դուրս շպրտեր կառավարության շենքինց: Բավական է հիշել «կորոնավիրուսը ում շունն է», «պինցետում եւ տնական  օղիով հանելու ենք» մինեւ «ձեռ եք առնումը» եւ «օրավարձով աշխատող Հայաստանում չկա» ցինիկ արտահայտությունները: Սակայն Նիկոլը  ակնհայտորեն փորձում է վախեցնել ժողովրդին: Արդեն որերրորդ անգամ պատմույմ է ինչ-որ տեսություններ, երբ բոլորը պետք է հիվանդանան, իսկ հետո ով կենդանի մնաց արդեն կունենա իմունիտետ: Արդեն որերրորդ անգամ Նիկոլը ինչ-որ ապոկալիպտիկ տեսարաններ է նկարագրում, ծառերի տակ դրված մահճակալներով. տարօրինակ հիվանդագին  տենդ, նորմալ վարչապետի գլխում այդպիսի բան չպետք է, որ ծագեր: Հետեւապես  կա՛մ վարչապետը նորմալ չէ, կա՛մ միտումնավոր փորձում է սարսափեցնել իր ժողովրդին եւ հասկանալի է, թե ինչ նպատակով` արդարացնելու համար իր կոնցլագերային  մեթոդները, որոնք, ի դեպ բացի քաղաքական հնազանդությունից իրավիճակին որեւէ օգուտ չեն տալիս:

Նիկոլից հետ չեն մնում իր դեղնակտուց, անփորձ, անտաղանդ  եւ նույնքան ցինիկ ու հայատյաց նախարարներ կոչեցյալները: Միայն  վատ երազում կարելի էր պատկերացնել, որ հայոց պետության  արդարադատության նախարարը կարող էր լինել  այդ  դպրոցը վերջերս ավարտած ռոբոտի դեմքով հիմարություններ դուրս տվող ջահելը, որը իրեն թույլ է տալիս իր խունտայի կողմից ստրկացրած քաղաքացիների անհանգստությանը  ծաղրով պատասխանել, թե ամեն ինչ էլ կարա պատահի: Կարող է նաեւ երկրագնդի վրա  աստերոիդ ընկնել: Աստերոիդը չգիտենք, բայց որ  իր համաքաղաքացիներին  ձեռ առնող տականքների գլխին մի օր քար կնգնի, հաստատ մի կասկածեք: Ու այն  ժամանակ կտեսնենք ով ոնց է վնգստալու:

Լավ, էն կոկորդիլոս բուծող շարժական գույքին որեւէ մեկը չի կարող դարձնել անշարժ գույք, որ իր  ապուշություններով  էս նեղ վիճակում  մարդկանց աչքին չերեւա: Ա՛յ թերուս, հասկացանք, որ բախտդ բերել է ու միայն  մեկ ուրիշ թերուսի իշխանության օրոք  դու գոմի պահակի պաշտոնից բարձր  դիրք կարող էիր ստանալ: Դե ստացել էս վայելի, բայց ձեն մի հանի: Մտքեր արտահայտելը քո խելքի բանը չէ:

Կան մարդիկ, որոնց  «սեկրետները» վաղուց գաղտնիք չեն: Եվ ում պետք ա եւ անգամ ում պետք չի էդ սեկրետները գիտեն շատ մեծ ու փոքր մանրամասություններով ու կարող են մանրամասն նկարագրել սեկրետները բոլոր կողմից վերեւից, ներքեւից, հետեւից: Ու թվում է, որ այդպիսի մարդիկ պետք է որ ձենները կտրեն սուս-փուս աջը քաշած իրենց համար վայելեն անսպասելի  իրենց գլխներին ընած պաշտոնները, պաշտոնների աշխատավարձները, անաշխատ պարգեւատրումները, վարորդներին, քարտուղարուհիներին: Բայց չէ կյանքի անսպասելի ինչպես իրենց թվում է հաջողությունից (այդպես է թվում շատերին, քանի դեռ օրը չի եկել): Սրանց գլուխը սկսել է ֆռալ, լեզուն էլ խղճուկ ուղեղից ավելի առաջ է ընկել: Կա մի այսպիսի կերպար` Արայիկ Հարությունյան, որը ամենայն լրջությամբ հավատում է, որ ինքը կարող է լինել կրթության, մշակույթի եւ ալյնի նախարար: Հիմա էս նախարար կոչեցյալը իր երկրի քաղաքացիների անհանգստությանը, թե ինչի կարող է վերածվել համատարած գաղտալսումը պատասխանում է. «Վախիլ միք, ձեր սեկրետը ոչ ոք չի իմանա, ոչ էլ պետք է...»: Հիմա սա կառավարության անդամ է, թե ոնց ասենք, որ մեղմ լինի` փողոցային էժանագին  շրջիկ կրկեսի ծաղրածու: Էս փաստորեն  կայֆեր էս բռնում  հա ժողովրդի վրա, որին ամեն օր սարսափեցնում եք ու ստրացնում: Հիմա էլ ասում ես «վախիլ միք»: Չգիտեմ ով-ով, բայց  քեզ մի քիչ վախենալ պետք է, ընդ որում ոչ թե քո սեկրետի բացվելուց, քո սեկրետը բոլորը գիտեն, այլ ժողովրդի պատժից ու հատուցումից:

Եթե  Արսեն Թորոսյանը մի փոքր ամոթ ունենար վաղուց գետինն  էր մտել, սակայն ամոթ ունենալու համար պետք է լրիվ այլ հատկանիշներով մարդ լինես: Ամոթը սարնց ահմար չի: Այս մեկն էլ անամոթաբար հայտարարում է, թե  ժողովրդի որոշ կատեգորիաների մոտ  հատուկ խուճապ է առաջացնում: Հիմա էս  հատուկ դրությունից ոնց որ թե լավ աքլորացել ես այ գլխավոր գարդասիլ: Բայց մի օր էս  արտակարգ դրությունը վերջանալու է չէ ու մարդիկ քեզ հարց են տալու` դու ով դառար, որ իրավունքով, մարդկանց որոշ հատվածներում քեզ թույլ ես տալիս խուճապ առաջացնել, բայց չէ որ դա քրեական հանցագործություն է, չէ որ մարդիկ քո համար ճագարներ չեն, դդումներ չեն, որ դու  որոշես որ ում մեջ խուճապ առաջացնեց ում մեջ չառաջացնես, ում վրա ինչ փորձարկում դնես: Գնա քո շրջապատի վրա խուճապ առաջացրու: Թեեւ շրջապատդ արդեն խուճապի մեջ է, որովհետեւ լավ հասկանում է չէ որ այս արտակլարգ դրությունը վեր ջ է ոջնենալու ու էդ վերջը շատերի համար նաեւ իրենց ցինիզմի ու ժողովրդատիացության վերջն է լինելու:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА