o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց

02.04.2020 12:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց

Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ երկրում կան կորոնավիրուսի բերովի դեպքեր, շրջանակները պարզվում են։

«Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն... այս պահի դրությամբ ՀՀ֊ում արդեն ինը բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով», - ասաց նա։

«Եթե Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակը պետք է լինի, բա էլ բանակցություններն ո՞ւմ շունն են»

Թորոսյանի խոսքով՝ դրանք են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։

Ինչպես ասաց նախարարը, հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը, որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորել միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար։

«Օրվա ընթաքում ԲԿ֊ն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ֊ներ», - ասաց Թորոսյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА