o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել. Newsgeorgia

02.04.2020 13:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել. Newsgeorgia

Ապրիլի 2-ի առավոտյան Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է` հասնելով 130-ի: Այս մասին հաղորդվել է երկրի կառավարության StopCoV.ge կայքում:

Չորեքշաբթի երեկոյից հետո հիվանդների թիվն աճել է 13-ով. սա աննախադեպ ցուցանիշ է այսպիսի կարճ ժամանակահատվածի համար:

Երկու տարվա մեջ Փաշինյանն այնքան է ստել, որ նրան հիմա չեն հավատում. վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելը հերթական շոուն է․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Բուժված հիվանդների թիվը հասնում է 23-ի: Վարակված երկու օտարերկրացի հեռացել է Վրաստանից: Այդպես, բժիշկները ներկայումս հիվանդության 108 ակտիվ դեպք են վարում, հայտնում է News-Georgia-ն: https://www.newsgeorgia.ge/

Բացի այդ, 5.437 քաղաքացի գտնվում է կարանտինում, 260 մարդ գտնվում է հիվանդանոցներում` բժիշկների հսկողության տակ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА