o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 277-ի

02.04.2020 11:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 277-ի

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ապրիլի 1-ի երեկոյան կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական կոմիտեի նիստից հետո մամուլի ասուլիս է անցկացրել` ներկայացնելով երկրում կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի վերջին տվյալները: Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Կորոնավիրուսի լավագույն լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ինձ նման ասիմպտոմ կամ գոնե տանելի վիճակով վարակվեն ու լավանան. Փաշինյան

Այսպիսով, Քոջան տեղեկացրել է, որ երկրում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 63 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 277-ի: Օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 14 396 թեստ, ինչի արդյունքում գրանցվել է վարակման 2148 նոր դեպք, վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 15 679-ի:

Վարակվածներից 333-ն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  936 170 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА