o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով

02.04.2020 11:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով

Վրաստանում գործող արտակարգ իրավիճակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցին Սբ Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով, գրում է pia.ge կայքը` հղում անելով Վիրահայոց թեմին:

Վրաստանում այսօրվանից կվերսկսի ռեստորանների և առևտրի կենտրոնների աշխատանքը

Առաքելական եկեղեցու հետևորդները պատարագը կարող են լսել եկեղեցիների բակից, ձայնային սարքավորումների միջոցով՝ միմյանցից պահպանելով սահմանված հեռավորությունը: Եկեղեցին նաև առցանց ռեժիմով պատարագներ կանցկացնի, որպեսզի հավատացյալները կարողանան ծեսերին մասնակից լինել առանց տնից դուրս գալու:

Զատկից մեկ շաբաթ առաջ` ապրիլի 5-ին ժամը 11:00-ին, պատարագներ կսկսվեն Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցիներում:

Վիրահայոց թեմի հաղորդագրությունում ասվում է, որ երիտասարդ կամավորները կհետևեն սահմանված սահմանափակումների իրագործմանը:

Զատկի պատարագները տեղի կունենան նույն եկեղեցիներում՝ ապրիլի 12-ին:

  

Վիրահայոց թեմի երկու եկեղեցիները բաց են ամեն օր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА