o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԶԴՎՈՒՄ ԷՐ, ԵՐԲ ՀԱՅ ՄԱՐԴԻԿ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ԷԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ»

01.04.2020 19:21 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԱԶԴՎՈՒՄ ԷՐ, ԵՐԲ ՀԱՅ ՄԱՐԴԻԿ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ԷԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ»

Այսօր մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ կդառնար 90 տարեկան: 1930 թվականից սկսած ապրիլի 1-ը` Ծիծաղի ու հումորի օրը, Աբրահամյանների ընտանիքում կրկնակի տոնի է վերածվել: «Իրավունքի» հետ զրույցում դերասանի դուստրը` դերասանուհի ԹԱՄԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, մտովի տարիների հեռուն գնալով, պատմեց, որ ապրիլի 1-ը իրենց տանը միշտ վերածվել է աստղային երեկոյի:

«Երբ ծնվեց` չհավատացին, կարծեցին ապրիլմեկյան կատակ է». Այսօր Խորեն Աբրահամյանը կդառնար 90-տարեկան

«Այդ օրը պարտադիր մեր տանն էին լինում արվեստի աշխարհի մարդիկ: Եթե Արմեն Ջիգարխանյանը Հայաստանում էր լինում, անպայման պիտի հորս ծնունդին ներկա լիներ, որովհետեւ շատ մտերիմ էին: Ֆրունզե Դովլաթյանը, որին` չգիտեմ «Սարոյան եղբայրներից», թե իրենց մտերմությունից, ինձ հորեղբայր եմ համարում: Նաեւ Արմեն Խոստիկյանն էր գալիս, մի խոսքով` ամեն մեկն իր հերթին մի բան կասեր, ու ծիծաղից կթուլանային: Այդ ամենն անպայման ուղեկցվում էր երգով ու պարով: Այդ ավանդույթը մեր տանը մինչեւ այսօր էլ շարունակվում է»,- ասաց Թ. Աբրահամյանը, հստակեցրեց, որ պարզապես, հիմա գործող անձինք են փոխվել` հոր ընկերների փոխարեն հավաքվում են որդիների` դերասաններ Խորեն եւ Արսեն Լեւոնյանների հայտնի ընկերներն ու մտերիմները:

Ում համար է 2020-ը հոբելյանական

 

«ՀԱՅՐՍ ՀՈՒՄՈՐ ԷՐ ԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՄՔՈՎ»

«Սովորաբար ապրիլի 1-ին նա մեզ հասցնում էր խաբել ոչ թե դաժանորեն, ինչպես հիմա են անում, այլ շատ համով ու թեթեւ ստով: Ես էլ միամիտ հավատում էի ու անմիջապես արձագանքում. «Վա՜յ, պապա...»: Բայց հետո անմիջապես ծիծաղում էր, ու հասկանում էի, որ ապրիլմեկյան կատակ էր: Նրա ամեն օրն անցնում էր հումորով: Վայրկենական կարողանում էր տեղում իմպրովիզացիա անել, երբ սեղան էինք նստում, պատառաքաղ-դանակով զգուշությամբ էի ուտում, որովհետեւ զգում էի` նայում է ու հանկարծ կարող է կատակել: Նա երբեք չէր ծաղրի մարդուն: Մի անգամ միասին շուկա գնացինք, նա մնաց մեքենայի մեջ` ես գնացի առեւտրի: Այդ ընթացքում, ոչ այդքան տարիքից, որքան տանջանքից ծերացած մի մարդ մոտենում է հորս. «Վա՜յ, Խորիկ ջան, էս ո՞նց ես ծերացել, մեծացել»: Հայրս էլ մի հայացք ուներ, որ հումոր էր անում լուրջ դեմքով, բայց ծիծաղն աչքերից թափվում էր: Ակնոցի հետեւից նման հայացքով նայում է այդ մարդուն ու ասում` հա, ախպեր ջան, բայց դու շատ լավ ես պահպանվել... Տղաներս մի օր բարկացրել էին, հայրս զանգեց, ասացի, որ նրանք ինձ չեն լսում, ասաց` լավ, հիմա կգամ: Երբ եկավ, ես սենյակից դուրս եկա: Հետո տղաս` Խորենը, պատմում է. «Վախից տեղս չորացել էի, երկար նայեց, ասաց` մոտ արի: Մի քիչ գնացի, ասաց` էլի արի: Կարծեցի, թե կապտակի: Ասաց` չէ, չէ, մի քիչ էլ արի ու, մոտենալով ականջիս, ասաց. «Խաղաքարտերը բեր, մի հատ «բլոտ» խաղանք...»: Ծիծաղելի է, բայց դա իր մեջ դաստիարակչական բան ուներ»,- կարոտախտի գիրկն ընկնելով` պատմեց դերասանուհին ու հավելեց. «Երբ արտասահմանում տանում են հյուրասիրության` ձուկ են ուտում, հետո հայրս խմորեղեն է ուզում, ասում են, որ ձկից հետո ո՞նց է խմորեղեն ուտում, պատասխանում է` Քաջ Նազարից հետո կարող եմ Կարիոլա խաղալ, ձկից հետո չե՞մ կարող խմորեղեն ուտել: Կոկորդի վիրահատությունից հետո չէր կարող խոսել ու դիմացինի հարցերին պատասխանում էր գրելով: Այդ օրը Ֆրունզե Դովլաթյանին թղթի վրա մի բան գրեց, մեկ էլ Ֆրունզն ակնոցը դրեց, գրիչը վերցրեց ու գրավոր պատասխանեց հորս` պահի տակ կարծելով, որ ինքն էլ չի կարող խոսել»:

«Պետությունը եւ իշխանությունը պետք է լավ գիտակցեն այս կառույցի կարեւորությունը». Րաֆֆի Պալյան

 

«ԵԹԵ ՈՂՋ ԼԻՆԵՐ, ՇԱՏ ԲԱՆԵՐԻՆ ԴԵՄ ԿԼԻՆԵՐ»

Դստեր խոսքով` հայրը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, բայց, ըստ նրա. «Ազդվում էր, երբ հայ մարդիկ միմյանց դեմ էին դուրս գալիս: Շատ հայրենասեր էր. իր անզուգական լինելու պատճառներից մեկը իր հայ լինելն էր: Վերջին հարցազրույցներից մեկում ասաց. «Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը լավ է ապրելու: Մենք հին քրիստոնյա ազգ ենք ու դրանով էլ միշտ պահել ենք մեզ ու բարոյականությունը»: Ճիշտ է, հիմա շատ բաներ են փոխվել, բայց նա այսպիսի կոչ արեց. «Հավատացե՛ք, լավ է լինելու, Հայաստանը ծաղկելու է...»: Այսօր  մշակույթում էլ իհարկե շատ բան է փոխվել, նա եթե ողջ լիներ, շատ բաներին դեմ կլիներ, որովհետեւ իր արվեստն ուրիշ արվեստ էր` ռեալիստական: Օրինակ` այնքան արդիական է, որ հարյուր տարի էլ անցնի իր Կորիոլանը, «Սարոյան եղբայրները» մարդիկ հաճույքով կնայեն: Նա ժամանակի շունչը, տարիների հեռուն տեսնում էր, կեղծ արվեստ չկար, նա այն էր, ինչ ժամանակն է պահանջում»:

«Դու ո՞նց կարող ես ինձ փոխարինել, ա՛յ տղա». Խերանյանը հիշեց Խորեն Աբրահամյանին (Տեսանյութ)

«Ի ՍԵՐ ԱՍՏԾՈ, ԱՅԴՔԱՆ ՄԻ ԽՈՍԵՔ ՍԵՌԻ ՈՒ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ»

«Վերջերս մեքենայում ռադիոն էի միացրել, ինչ-որ բժշկական կազմակերպության ծառայություններն են թվարկում, որ կարող են բուժել մի շարք հիվանդություններ, ինչպես նաեւ` աղջիկների ամոթխածությունը... Ի սեր Աստծո, էդ մի բուժեք եւ էդքան մի խոսեք սեռի ու սեքսի մասին, հանգիստ թողեք մարդկանց, թե չէ տպավորություն է ստեղծվում, թե մեր պապերն ու նրանց պապերը չգիտեին, թե ինչպես են երեխաներն առաջանում: Բա ո՞նց էին տասներկու երեխա ունենում: Հիմա սովորեցնում են, սովորեցնում... Թե ինչ են սովորեցնում, չեմ հասկանում, բայց ընտանիքներում երեխաների թիվը երկուսից չի անցնում...»:

«Եվս մեկ անգամ կհիշեցնենք մեր էպոսի հարստությունը». Սունդուկյանում կկայանա «Սասնա ծռեր» ներկայացման առաջնախաղը

 

«ՃՇՄԱՐՏԱՆՄԱՆ ՍՈՒՏՆ ԱՅՍՕՐ ՇԱՏ Է»

«Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն այսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետեւ առանց մեծ թատրոնի, կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ ասի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն: Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ` ինչքան ասես, բայց երբեք թատրոնը ինձ չի թողել: Բայց գիտես, ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետեւ չի մլավում...»:

«Ազատե՛ք մեզ ձեր պիղծ ներկայությունից». սոցցանցում հակադարձում են Արսինե Խանջյանին

«ԻՍԿ ՀԻՄԱ ԲՈԼՈՐԸ ՎԱՐՊԵՏ ԵՆ»

«Հայերի մեջ ընդունված սովորություն կար` վարպետի ձեռքը համբուրում էին, եւ վարպետը կարող էր լինել կոշկակար, պատշար, իր գործը լավ իմացող մարդ: Թատրոնում երբ ասում էին  վարպետ, պարզ է, որ խոսքը Փափազյանի մասին է: Նույնիսկ Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշյանը, Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանը վարպետ չէին: Եվ ինքը չէր ասել` ինձ կասեք վարպետ: Նա իսկապես վարպետ էրՖրունզիկը նոր էր եկել թատրոն: Մենք միանգամից ընկերացանք: Ես, Սոսը եւ Ֆրունզը իրար կատակով ասում էինք` վարպետ: Փափազյանն անցնում էր միջանցքով: Էդ ժամանակ նա վաթսունն անց էր: Փափազի միջանցքով անցնելն արդեն ներկայացում էր... Էդքան սիրուն մարդ չեմ տեսել: Ես տարիներով նայել եմ նրա ձեռքերին: Այնպես ստացվեց, որ միջանցքում դեմ դիմաց դուրս եկանք: Ասացի` բարեւ, վարպետ, պատասխանեց` բարեւ, մանչս, ու ուսս թփթփացրեց` ինչպես կանեին երեւի ձի առնելիս... Նա սիրում էր, որ ես պինդ եմ: Ամերիկյան կինոդերասաններն առանց սպորտի գոյություն չունեն: Իսկ թատրոնում, հատկապես հայ թատրոնում, մի տեսակ կար` բերանով խաղացող դերասաններ... Մի խոսքով, միջանցքի դուռը բացվեց, Ֆրունզիկը ներս մտավ... Ֆրունզիկը էնպիսի շնորհք ուներ, որ միանգամից երկու ներկայացում էր խաղում: Հենց կուլիսներում աշխատողները հավաքվեցին, ուրեմն տեսարանը լավն է, որ նայում են: Ֆրունզիկը հանդիսատեսի համար ուրիշ բան էր խաղում, նրանց համար` առանձին: Դա ընդհանրապես անհնարին է, բայց նա անում էր... Մի խոսքով, Ֆրունզիկը ներս մտավ ու ասաց` վարպետ, Փափազը, թե.

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի բացվելուն ՊՈԱԿ-ը դեմ է, նախարարը` անտեղյակ

- Ասա, ի՞նչ է...

- Քեզ հետ չեմ, Խորիկի հետ եմ...

Պետք էր տեսնել Փափազի դեմքը: Ի պատիվ նրա` ասեմ, որ գնահատեց Ֆրունզի հումորը, ծիծաղեց: Իսկ հիմա բոլորը վարպետ են: Մեր մասնագիտությունը հեշտացել է, կամ հեշտացրել են: Դա ահավոր ծանր մասնագիտություն է: Շեքսպիրի ցանկացած գործ խաղալու համար ֆիզիկական մեծ ուժ է պահանջվում...»:

«Խնդիրն այն չէ, որ մենք նախարարին չենք ճանաչում, այլ` որ ինքը մեզ չի ճանաչում»

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА