o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՃԱՊՂԵՂԻ ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է

01.04.2020 22:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԿՈՃԱՊՂԵՂԻ ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է

Վերջին մի քանի  օրվա ընթացքում կոճապղպեղի գնի կտրուկ բարձրացման մասին սկսեցին ահազանգել քաղաքացիները: Մասնավորապես, կոճապղպեղի 1 կգ-ի արժեքը «Նոր Զովք» սուպերմարկետում 19 500 դրամ է: Երբ օրինակ սովորական օրերին այդ գինը տատանվում էր` ամենաշատը 3-4 հազարի սահմաններում: Ի՞նչ է մտածում այս ուղղությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, փորձեցինք հետաքրքրվել ՏՄՊՊՀ լրատվական բաժնից, որտեղից մեզ տեղեկացրին.

- Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է  կատարում համապատասխան գերատեսչություններին եւ տնտեսվարողներին՝ հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ` Տնտեսական մրցակցության պաշտպանության  մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА