o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԵՆ ԽԱՂԱՐԿՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

01.04.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ ԵՆ ԽԱՂԱՐԿՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսը չի փոխանցվում օդով, այլ միայն կաթիլային ճանապարհով, նաեւ Հայաստանի հետ կապված է ուշագրավ մտքեր առաջ քաշում:

Հայաստանի պարտությունը բոլորինս է. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

Այսպես, ԱՀԿ-ն այդ հայտարարությամբ տեղեկացնում է, որ վարակի տարածման առումով կորոնավիրուսն էապես զիջում է օդակաթիլային եղանակով տարածվող վիրուսներից: Ըստ ԱՀԿ-ի, վարակումը տեղի է ունենում մարդու օրգանիզմ փոքր կաթիլների թափանցման ճանապարհով, որոնք արտադրվում են հիվանդ մարդու փռշտոցի կամ հազի հետեւանքով, եւ այն դեպքում, երբ «վարակակիրը» եւ «զոհը» գտնվում են իրարից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Այն պարզ պատճառով, որ, ԱՀԿ-ի մասնագետների պնդմամբ, կաթիլները, որոնք պարունակում է կորոնավիրուսը, շատ ծանր են եւ երկար չեն մնում օդում եւ մակերեսների վրա: Հետեւաբար, եթե անգամ անցնեք այն վայրով, որտեղով մինչ այդ անցել է հիվանդ մարդը, վարակվելու շանսը գրեթե զրոյական է:

Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում․ Ամենայն Հայոց կաթողիկոս

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ

Ինչ է սա նշանակում: Ամեն մի բժիշկ էլ կհաստատի, որ առնվազն վարակի տարածման առումով կաթիլային տարածում ունեցող կորոնավիրուսը նկատելիորեն զիջում է օդակաթիլային տարածում ունեցող այլ վիրուսներին, օրինակ տարաբնույթ գրիպներին, որով տարիներ առաջ սիրում էին սարսափահար անել աշխարհին: Ամենավտանգավորը, պարզ է, հենց օդակաթիլային տարածում ունեցող վիրուսներն են, քանի որ բավական է վիրուսակիրի հետ գտնվես նույն տարածքում, կամ որտեղ վիրուսակիրը եղել է մի որոշ ժամանակ առաջ, որ օդի մեջ պահպանվող վիրուսից գրեթե երաշխավորված կերպով վարակվես (օրինակ` գրիպը): Իսկ ահա կաթիլային տարբերակով տարածվող վիրուսներով վարակվելու համար պետք է գտնվես վիրուսակրի հարեւանությամբ, երբ նա փռշտա: Կամ, եթե դիպչես այն մակերեւույթին, որի վրա է հայտնվել վիրուսը՝ վիրուսակրի փռշտոցից հետո, սակայն այս դեպքում նաեւ ձեռքով պետք է դիպչես դեմքիդ, որ վիրուսն օրգանիզմ թափանցիՍակայն կարող է կաթիլային տարածում ունեցող վիրուսն օրգանիզմի համար ավելի վտանգավոր լինել, քան օդակաթիլային տարածում ունեցողը: Այս մասին ԱՀԿ-ն դեռ տեղեկատվություն չունի, դրանից կարելի է ընդհանրական տպավորություն ստանալ որոշ տվյալների համադրումով: Մեկ օրինակ բերենք. 2016թ.-ին, երբ Հայաստանում H1N1-ն (խոզի գրիպ) էր տարածվում, փետրվարի սկզբներին այն ժամանակվա առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նման թվեր ներկայացրեց. «Մահվան 19 դեպք է գրանցվել... Այս պահին ունենք մոտ 570 հիվանդ սուր շնչառական վիրուսով եւ մոտ 300 հիվանդ՝ թոքաբորբով»: Վարակը սկսել էր ակտիվորեն տարածվել նախորդող դեկտեմբերի վերջերից, մինչեւ փետրվար հիվանդանոցում հայտնվածների մի մեծ մասն արդեն ապաքինվել էր, ընդ որում, հիվանդանոցում էին հայտնվում միայն համեմատաբար ծանր հիվանդները: Այսինքն, ներկայացվածն ամենեւին էլ ամբողջական պատկերը չէ: Սակայն մեկ ցուցանիշ էական է. այդ պահին հիվանդանոցներում գտնվող մոտ 870 հիվանդներից 300-ը թոքաբորբ էր տանում: Իսկ ահա ներկայումս Հայաստանում ամցած մեկ ամսում ունեցել ենք կորոնավիրուսի մոտ 532 հաստատված դեպք, իսկ երեկվա դրությամբ 499 մարդ բուժման մեջ էր: Նրանցից 90-ն ուներ թոքաբորբ: Բացի այդ, 2016թ. հունվարին ունեցած մահվան 16 դեպքի (3 մահվան դեպքը 2015թ. դեկտեմբերին էր) դիմաց այս հունվարին ունեցել ենք 3 դեպք: Վերջապես, ներկայումս հիվանդներից 424-ը ոչ միայն ջերմություն, այլ նաեւ սիմպտոմներ չունի: Այն դեպքում, երբ 2016թ. հունվարին ոչ միայն ջերմություն ու սիմպտոմներ չունեցողները, այլ անգամ հիվանդությունը համեմատաբար թեթեւ տանողներն անգամ հիվանդանոցներ չէին դիմում, եւ Մուրադյանի ներկայացրած վիճակագրության մեջ անգամ ներառված չէին

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՏՐԵՑԻՆ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼ

 

ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՀԵՂԵՂԸ

Այսինքն, հիվանդության բարդության առումով եւս կորոնավիրուսը, համենայնդեպս ներկայացված պատկերից ելնելով, նկատելիորեն, եթե ոչ` էապես զիջում է H1N1-ին: Բայց փոխարենը, հազիվ երեք-չորս տասնյակ վարակվածության դեպքի պարագայում Հայաստանում արտակարգ դրություն մտցվեց: Երեկվա իր հերթական շոու-ելույթով Նիկոլը փորձում էր հերթական անգամ «պողոսաց դասին» համոզել. «Մենք էս ամենը հո չե՞ք անում, որ քաղաքական նպատակներով, քաղաքական ինչ-որ նկրտումներ կամ նպատակներ ունենալով...», ու պոպուլիզմի հեղեղն ուղղեց «բացատրելուն», որ ցանկանում են մարդկանց գաղտնալսել՝ կորոնավիրուսի դեմն առնելու համար: Բայց նաեւ օտարերկրյա մամուլին մեջբերելով, պարզ ակնարկելով, թե շատերս ենք վարակվելու կորոնավիրուսով, եթե ոչ բոլորսԲա որ բոլորս էլ վարակվելու ենք, էլ ո՞րն էր ձեր այս արտակարգ դրության եւ դրա ուժեղացված ռեժիմների իմաստը: Նիկոլը հիմա էլ այլ բացատրություն է մոգոնել. «Որ պրոցեսը լինի առավելագույն կառավարելի, եւ այնպես չլինի, որ հիվանդների թիվն այնքան շատանա, որ մեր առողջապահական համակարգը կաթվածահար լինի, եւ այլ երկրների նման ստիպված լինենք փողոցներում, ծառերի տակ մահճակալներ դնել»: Ու տեսնես այդ որտե՞ղ է «փողոցներում, ծառերի տակ մահճակալներ» տեսել: Կամ ինչո՞ւ է այդ օրինակը բերում, երբ կարող էր հանգիստ հարեւան Վրաստանի օրինակը ներկայացնել, որտեղ թեեւ վարակը Հայաստանից շուտ հասավ, սակայն դեռ 100 վարակված էլ չունեն եւ լիարժեք վերահսկում են իրավիճակը: Ընդ որում, ունենալով անհամեմատ ավելի շատ ելք-մուտքի ուղիներ, բնակչություն ու մինչեւ իսկ Հայաստանի համար տրանզիտային միջանցք հանդիսանալով: Էլ չասած, որ տնտեսությունն էլ կործանման դուռը չեն հասցրելՈւրեմն, քաղաքական շահ չունի՞ Նիկոլը. կարելի է թվարկել մի ամբողջական ցանկ, թե կոնկրետ ինչ ահռելի քաղաքական օգուտներ է նա ստացել այս ամենից: Էլ չասած, որ  ու դեռ հարց է, թե դեպի ուր են հոսում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված առնվազն 300 միլիոն դոլարի կարգի պետական փողերըԻսկ եթե իրոք բուն խնդիրը կորոնավիրուսի դեմ պայքարելը լիներ, ապա դրա համար բավական էր կիրառել մասնավորապես H1N1-ի դեմ պայքարի 2016թ. փորձը, որի արդյունքում ե՛ւ այդ իրավիճակը հաղթահարվեց, ե՛ւ տնտեսությունը չոչնչացավ: Ու եթե դա թողած, գնացին մի ճանապարհով, որը Հայաստանն առնվազն տարածաշրջանային կտրվածքով վատթարագույն վիճակում է դրել, ապա դա երկու հիմնական վարկած կարող է ունենալ: Կա՛մ, որ մեր իշխանությունները շատ ավելի ապաշնորհ են, քան մինչ այս պատկերացնում էինք, կա՛մ որ սրա տակ ինչ-որ խաղ է դրված, որը երկիրը տանում է կործանման:

ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА