o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շատ նպատակներ ուներ Սասունս, բայց այդ պահին միայն իր ընկերների ու հայրենիք մասին է մտածել».Հերոս Սասուն Մկրտչյանի մայրը որդու զոհվելուց 4 տարի անց

01.04.2020 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Շատ նպատակներ ուներ Սասունս, բայց այդ պահին միայն իր ընկերների ու հայրենիք մասին է մտածել».Հերոս Սասուն Մկրտչյանի մայրը որդու զոհվելուց 4 տարի անց

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հաստատված Արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ շատերը մոռացել են, որ 4 տարի առաջ այս օրերին մեր հերոս տղաները կյանքի գնով պաշտպանեցին մեր դիրքերը թշնամուց: Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:

Առաջարկում եմ Է. Մարուքյանի դեմ կատարված բռնության փորձ անողին պատասխանատվության կանչել նույն հոդվածով, ինչ Ա. Ալեքսանյանին

2016թվականի ապրիլի 2-ին Թալիշում հակառակորդի գրաված դիրքերը հետ վերցնելու գործողությունների ժամանակ հերոսաբար իր կյանքը հայրենիքին նվիրաբերեց նաեւ 27 տարին դեռ չբոլորած ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ով հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝  պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Հատուկ նշանակության ջոկատի հետախույզ, գնդացրորդ 27-ամյա Սասուն Մկրտչյանը, մինչ հատուկջոկատային լինելը, ծառայել էր խաղաղապահ զորքերում, աշխատել Վերաքննիչ դատարանում: Ողբերգական էր նաեւ այն, որ ընդամենը 5 օրից` ապրիլի 7-ին Սասունը պետք է նշանադրվեր, իսկ ամռանը` ամուսնանար:

«Շատ նպատակներ ուներ Սասունս, բայց այդ պահին միայն իր ընկերների ու հայրենիք մասին է մտածել»,-չորս տարի անց  վերհիշելով հերոս որդու կորուստը՝ հուզմունքը մի կերպ զսպելով «Իրավունքի» հետ զրույցում ասաց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի մայրը՝ ՆԱՐԻՆԵ ԿՐԱԿՈՍՅԱՆԸ, հավելելով.

-Սասունը միայն  ֆիզիկապես է բացակա, որովհետեւ ամեն րոպե, ամեն վարկյան ինքը մեր հետ է՝ թե՛ տանը, թե՛դրսում, թե՛ աշխատանքի վայրում: Ամենուրեք տղաս իմ հետ է ՝ հեռախոսը բացում եմ իր նկարն է, տուն եմ մտնում իր նկարներն են, միշտ՝ միշտ ինքը իմ հետ է: Իսկ այն ֆիզիկական բացը, որ թողել է դա երբեք, երբեք չի լրանա: Ուղղակի մի քիչ փարատվում ենք, երբ մեր տղաների մասին հիշում են, գրում են, միջոցառումներ են անում: Երբ տեսնում ենք, թե մարդիկ ինչ հարգանքով, ինչ ցավով են Եռաբլուր գալիս: Այդ ամենը մեզ ներքուստ ուժ է տալիս, զգում ենք, որ մարդիկ գնահատում եւ արժեւորում են մեր տղաների թափած արյունը հայրենիքի համար:

Հ.Գ. Հերոսի մայրիկի՝ տիկին Նարինեի հետ մեր անչափ հուզիչ, հիշողություններով, սիրով լի հարցազրույցը կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА