o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջավախքն ապակայունացնելն անթույլատրելի է. Վահագն Չախալյան

01.04.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ջավախքն ապակայունացնելն անթույլատրելի է. Վահագն Չախալյան

Մինչ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ` Ջավախքում քաղաքական խմորները շարունակվում են նախկին հունով` այս անգամ խիստ վտանգավոր: Մարտի 26-ին տեղի ունեցածն իսկական թրիլլեր է հիշեցնում. ըստ տեղեկությունների` Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, Վրաստանի խորհրդարանի «Ազգային շարժում» կուսակցությունից ընտրված նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը բառացի վիրավորանք է հասցրել Վրաստանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն` 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Մկոյանի հասցեին: Այս հարցի շուրջ նույն օրը Սամվել Պետրոսյանի որդին` Գիորգի Պետրոսյանն իր համախոհների հետ գնում է հաշիվ պարզելու Հենզել Մկոյանի որդու` Կարապետ Մկոյանի հետ, որն ուղեկցելիս է լինում հորեղբոր որդուն: Միջադեպը հասունանում է Գիորգի Պետրոսյանին պատկանող սրճարանի եւ պատգամավոր Մկոյանի տան մոտակայքում, որին խառնվում է նաեւ պատգամավոր Հենզել Մկոյանը` փորձելով կողմերին հաշտեցնել: Բայց դեպքի վայր է ժամանում նաեւ Սամվել Պետրոսյանը եւ հրազեն ատրճանակն ուղղում Հենզել Մկոյանի ուղղությամբ: Նա երեք անգամ կրակ է արձակում, Մկոյանը թաքնվում է, այնուհետեւ ինքնապաշտպանության անցնում: Եվ վերջում ժամանում են ոստիկանները: Այս մասին «Իրավունքը» պարզեց ջավախքահայ քաղաքական-հասարակական գործիչ, «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ տեսակետը:

Մայիսի 31-ից հունիսի 6-ը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ

Հիմա, երբ Արցախում նախագահական ընտրություններ են, Հայաստանում` արտակարգ դրություն, նույն Վրաստանում էլ լայն օրեր չեն, այս ընթացքում Ջավախքում իրավիճակ լարելուն, միանշանակ, բացասական եմ վերաբերվում: Միջադեպի մանրամասներին ծանոթ չեմ, միայն գիտեմ, որ վեճ է տեղի ունեցել երիտասարդների միջեւ:

Այդուհանդերձ, տեղի ունեցածը պետք է դիտարկել միջանձնային վեճի համատեքստո՞ւմ, թե՞ այստեղ կարող են լինել քաղաքական խարդավանքներ, որին հաջորդել է միջադեպը:

«Հրապարակ». Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը. Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը

Մի քանի ժամանակ առաջ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էր այցելել Ջավախք, իսկ թե միջադեպը ինչքանով կապ ունի նրա այցելության հետ կամ ընդհանրապես` կապված է, թե` ոչ, չգիտեմ: Ամեն դեպքում, օգտվելով առիթից, զսպվածության կոչ եմ անում կողմերին: Այս պահին Ջավախքն ապակայունացնելն անթույլատրելի է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА