o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերային երգչուհին մահացել է երկկողմանի թոքաբորբից

01.04.2020 16:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օպերային երգչուհին մահացել է երկկողմանի թոքաբորբից

Երեկ, անժամանակ, կյանքից հեռացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի ԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ: Այդ մասին տեղեկանում ենք օպերային թատրոնի էջից: Սակայն, օպերային թատրոնից մեզ տեղեկացրին, որ 50-ամյա երգչուհին մահացել է տանը, որտեղ ապրում էր միայնակ: Իսկ երգչուհու մահվան պատճառը երկկողմանի  թոքաբորբն է եղել: Բժիշկները դժվարացել են պարզել, որ նա մահացել է կորոնավիրուսից, թե՝ թոքաբորբից:

Մահացել է մեծանուն հայ կինորեժիսյոր Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը

«2002 թ. աշխատում էինք միասին, սկզբից Ռադիոյի երգչախմբում այնուհետև թատրրոնում. Միշտ հանդարտ, զուսպ եւ կիրթ Աննա Սարդարյան ջան... Աստծո Արքայությունը քեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Օպերային թատրոնի բարիտոն ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՑԸ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА