o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները պարզել են, թե ինչպես է կլիման ազդում կորոնավիրուսի տարածման վրա

01.04.2020 17:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գիտնականները պարզել են, թե ինչպես է կլիման ազդում կորոնավիրուսի տարածման վրա

Ֆեսալիայի համալսարանին կից Թոքաբանական կլինիկայի հույն գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ ջերմ կլիմայով երկրներում կորոնավիրուսն ավելի դանդաղ է տարածվում, քան ավելի ցուրտ կլիմայով երկրներում: «Մենք հայտնաբերել ենք ջերմաստիճանի ակնհայտ ազդեցությունը հիվանդության տարածման ցուցանիշի վրա», - հայտարարել Է հետազոտության մասնակիցներից մեկը՝ թոքաբան, պրոֆեսոր Կոնստանտինոս Գուրգուլիանիսը: Վերլուծելով COVID-19 հիվանդության նոր դեպքերի հայտնաբերման ցուցանիշը եւ հաստատված վարակումների ընդհանուր թիվը, հետազոտողները պարզել են, որ այն երկրներում, որտեղ օդի ջերմաստիճանը 0-ից մինչեւ 18 աստիճան է ըստ Ցելսիուսի, կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելի շատ են, քան ավելի տաք կլիմայով երկրներում: Դրա հետ մեկտեղ գիտնականները նշում են, որ «վարակման վերջնական թիվը մեծապես կախված է վիրուսի տարածումը կանխելու համար ձեռնարկվող միջոցառումներից, ինչպես նաեւ վարակի դեպքերի արձանագրման տարբեր մեթոդներից»:

Նիկոլն ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ. Միքայել Գրիգորյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА